
12-13. Փորձությունը անապատում
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 4, 1-11; Ղկս 4, 1-13
≈ Հոբ 1, 6-12
12Եվ իսկույն Հոգին մղեց Նրան դեպի անապատ, 13և Նա անապատում մնաց քառասուն օր՝ փորձվելով սատանայից: Այնտեղ Նա վայրի կենդանիների հետ էր, և հրեշտակները սպասավորում էին Նրան:
1, 12-13 - Մարկոսը բաց է թողնում Մատթեոսի և Ղուկասի կողմից ներկայացված երեք փորձությունների մանրամասնությունները (կամ ծանոթ չէ դրանց): Վայրի կենդանիների հիշատակումն ակնարկում է մարգարեների կողմից ավետված մեսսիական ժամանակների տեսլականին, որպես վերադարձ դրախտային խաղաղության ու ներդաշնակության վիճակին (հմմտ. Ես 11, 6-9), որին կցվում է անապատ քաշվելու թեման (հմմտ. Ովս 2, 16-17): Հրեշտակների մատուցած սպասավորությունը («διακονέω» - «դիակոնեօ») արտահայտում է աստվածային հոգատարության ու պաշտպանության իմաստը (հմմտ. Սղմ 91, 11-13): ꟷ
- «Անապատ» եզրի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 3, 3+-ի երկրորդ մասը: ꟷ
- Հիսուսի կրած փորձությունների մանրամասնությունների, ինչպես նաև գործածված եզրերի իմաստի ու նշանակության վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 4, 1-11+: