
14-15. Քարոզչության սկիզբը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 4, 12-17; Ղկս 4, 14-15
≈ Մտթ 3, 2; 8, 10; Հռմ 1, 1; Գղտ 4, 4; Դն 7, 22
14Հովհաննեսի ձերբակալությունից հետո Հիսուսը գնաց Գալիլեա, քարոզում էր Աստծո ավետարանը՝ ասելով. 15«Ժամանակը լրացել է և Աստծո արքայությունը մոտ է. ապաշխարեցե՜ք և հավատացե՜ք ավետարանին»:
1, 14 - Գալիլեան Սամարիայից հյուսիս գտնվող երկրամասն էր, ուր կատարվում է Հիսուսի քարոզչության ու գործունեության հիմնական մասը՝ Երուսաղեմում ձերբակալվելուց առաջ: Այդտեղ Նա քարոզում է «Աստծո ավետարանը». արտահայտություն, որով կենտրոնում դրվում է Աստված, որպես Քրիստոսի անձի ու գործերի միջոցով մարդուն տրված փրկության «բարի լուրի» աղբյուր, հիմք և նպատակ:
1, 15 - «Ժամանակը լրացել է». Ժամանակի լրանալու մասին խոսելն ինքնըստինքյան ենթադրում է, որ մի շարունակականություն միմյանց է կապում Աստծո ծրագրի իրականացման հանգրվանները (1Թգ 8, 24; Իմս 8, 8; Գրծ 1, 7; և այլն), և որ մարդիկ գիտակցում են դա: Այդ հանգրվաններից վերջինի սկզբնավորմամբ (Հռմ 3, 26; Եբր 1, 2; և այլն) ժամանակը հասել է իր լրմանը (Գղտ 4, 4; հմմտ. 1Կր 10, 11). ո՛չ միայն Գրվածքները (Մտթ 1, 22) և Օրենքը (Մտթ 5, 17), այլ՝ Հին Ուխտի ողջ տնօրենությունը Աստծո կողմից հասցվում է իր լիությանը (Մտթ 9, 17; 26, 28; Հռմ 10, 4; 2Կր 3, 14-15; Եբր 10, 1.14; և այլն): Պատմության այս վերջին ժամանակաշրջանի ավարտին (1Կր 10, 11; 1Տմ 4, 1; 1Պտ 1, 5.20; 1Հվհ 2, 18), որ «ժամանակների վախճանն» է (Եբր 9, 26), վրա է հասնելու ևս մի «վերջ», ինքնին «ժամանակի» վերջը (Մտթ 13, 40.49; 24, 3; 28, 20), այսինքն՝ Քրիստոսի վերադարձի (1Կր 15, 23) «օրը» (1Կր 1, 8; հմմտ. Ամս 5, 18), Նրա փառավոր հայտնության (1Կր 1, 7) ու համընդհանուր դատաստանի (Հռմ 2, 6; հմմտ. Սղմ 9, 5) օրը: ꟷ
- «Ժամանակը». Հուն. «καιρός» - «կաիռոս», որ առավել ճշգրիտ կերպով նշանակում է «բարեպատեհ ժամանակ», «նպաստավոր պահ», «ճիշտ վայրկյան»: ꟷ
- «Ապաշխարել» եզրի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 3, 2+-ի առաջին մասը: