14-16. Հերովդեսի կարծիքը Հիսուսի մասին – Գրադարան – Mashtoz.org

14-16. Հերովդեսի կարծիքը Հիսուսի մասին

→ Մտթ 14, 1-2; Ղկս 9, 7-9
≈ Մտթ 16, 14; Ղկս 3, 19-20
 
14Այդ ժամանակ Հերովդես թագավորը լսեց Հիսուսի մասին, որովհետև Նրա անունը մեծահամբավ էր դարձել: Եվ նրանք ասում էին, թե. «Հովհաննես Մկրտիչը հարություն է առել մեռելներից և դրա շնորհիվ են սքանչելագործ ուժերը գործում նրա մեջ»: 15Ուրիշներ, մինչդեռ, ասում էին, թե. «Նա Եղիան է»: Ուրիշներ, տակավին, ասում էին, թե. «Մի մարգարե է, ինչպես մարգարեներից մեկը»: 16Արդ, Նրա մասին լսելիս՝ Հերովդեսն ասում էր. «Հովհաննեսը, որին ես գլխատել տվեցի, հարություն է առել»:
6, 14 - «Այդ ժամանակ Հերովդես թագավորը լսեց Հիսուսի մասին». Բնագրում բառացի. «Եվ Հերովդես թագավորը լսեց»: ꟷ
- «նրանք ասում էին». Ձեռագրերում հանդիպում են նաև «նա ասում էր» և «մարդիկ ասում էին» տարբերակները:
 
6, 16 - «գլխատել տվեցի». Բառացի՝ գլխատեցի: Գրաբար. «ես զգլուխն հատի»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։