
18-22. Վեճ ծոմապահության մասին
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 9, 14-17; Ղկս 5, 33-39
≈ Հվհ 3, 29; 16, 20
18Արդ, Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները ծոմ էին պահում. և եկան ու ասացին Նրան. «Ինչո՞ւ Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները՝ չեն պահում»: 19Եվ Հիսուսն ասաց նրանց. «Մի՞թե հարսանիքի հրավիրվածները կարող են ծոմ պահել, երբ փեսան իրենց հետ է: Քանի դեռ փեսան իրենց հետ է, չեն կարող ծոմ պահել: 20Բայց գալու են օրեր, երբ փեսան նրանցից հեռացվելու է, և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն այդ օրերին: 21Ոչ ոք նոր կտորից կարկատան չի կարում հին հագուստի վրա, ապա թե ոչ՝ նոր կտորը կպատռվի հնի վրայից ու ավելի վատ պատռվածք կառաջացնի: 22Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնում, ապա թե ոչ՝ գինին կպայթեցնի տիկերը. և՛ գինին կթափվի, և՛ տիկերը կփչանան: Այլ. նոր գինի՝ նոր տիկերի մեջ»:
2, 18 - «եկան ու ասացին». Ժողովրդից ոմանք, ո՛չ Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները:
2, 19 - «հարսանիքի հրավիրվածները». Բառացի՝ հարսանիքի որդիները: Սեմական լեզուներին բնորոշ արտահայտություն է, ուր «որդին» հասկացվում է որպես «շահառու»: Գրաբար. «որդւոց առագաստի»։ Տե՛ս նաև Մտթ 9, 14-15+-ի երկրորդ մասը:
2, 21-22 - Տե՛ս Մտթ 9, 16-17+: