
19-20. Հիսուսի համբարձումը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Ղկս 24, 50-53; Գրծ 1, 3-14
≈ Գրծ 2, 33; 7, 55; 14, 3; Եբր 2, 3-4
19Ապա Տեր Հիսուսն Ինքը, նրանց հետ խոսելուց հետո, համբարձվեց երկինք և նստեց Աստծո աջ կողմը:
20Նրանք, այնժամ, ճանապարհ ընկնելով՝ քարոզեցին ամենուր, մինչ Տերը համագործակցում էր նրանց հետ և ուղեկցող նշաններով հաստատում էր Խոսքը:
16, 19-20 - Հիսուսի Համբարձման վերաբերյալ՝ հմմտ. նաև Ղկս 24, 50-51 և Գրծ 1, 9-11: Ղուկասը, Գործք Առաքելոցում, հարուցյալ Հիսուսի տարբեր երևումները բաշխում է քառասուն օրերի ժամանակահատվածում (Գրծ 1, 3). Մարկոսը, մինչդեռ, և նույն ինքը Ղուկասը՝ իր Ավետարանում, բոլոր երևումներն ու Համբարձումը ամփոփում են Հարության միևնույն օրվա ներսում: Հստակ երևում է, սակայն, որ այս վերջինը (ամփոփ ներկայացումը) սոսկ ոճային ընտրություն է:
16, 19 - «համբարձվեց». Հուն. «ἀνελήμφθη» - «անէլեմֆթէ». «Ἀναλαμβάνω» - «անալամբանօ» բայից, որ նշանակում է վեր բարձրացնել, վերցնելով հեռացնել: Ուստի, տվյալ համատեքստում նշանակում է, որ Հիսուսն Իր հարուցյալ Մարմնով երկրից, նյութական աշխարհից վեր բարձրացվեց, աշակերտների միջից վերցվեց, նրանց ներկայությունից հեռացվեց: ꟷ
- «Աստծո». Հուն. «τοῦ Θεοῦ» - «տու Թէու». Որոշ ձեռագրեր, վստահաբար՝ դրվագին Երրորդութենական շեշտադրում հաղորդելու դիտավորությամբ, «Աստված» եզրը փոխարինում են «Հայր» եզրով: Գրաբարը ևս. «նստաւ ընդ աջմէ Հօր»։ ꟷ
- «աջ կողմը». Հուն. «ἐκ δεξιῶν» - «էկ դեքսիօն». Բառացի՝ աջին:
16, 20 - Հստակ շարունակականություն կա Հիսուսի Համբարձման և աշակերտների առաքելության միջև, որոնք այդուհետև ճանապարհ են ընկնում՝ աշխարհով մեկ քարոզելու Ավետարանը: Ինչպես Հին Կտակարանում էր արտահայտվում վստահությունը, որ Աստված, թեկուզև խորհրդավոր կերպով, բայց անվրեպ պաշտպանում և օժանդակում է Իրեններին (հմմտ., օրինակ, Ծնդ 28, 15; Ել 3, 12), այնպես էլ այժմ է արտահայտվում անսասան համոզումը, որ Հիսուսն Իր իրական ներկայությամբ ոգևորում է նրանց, որոնց ուղարկում է աշխարհով մեկ տարածելու Իր Խոսքը: ꟷ
- Որոշ հին ձեռագրեր 9-20 տողերի փոխարեն ներկայացնում են այս հակիրճ նշումը. «Նրանք բոլոր պատգամներն ամփոփ կերպով ներկայացրեցին Պետրոսի ընկերներին: Ապա Հիսուսն Ինքը, նրանց միջոցով, արևելքից մինչև արևմուտք առաքեց հավիտենական փրկության սուրբ ու անանց հռչակումը. ամեն»: