21-25. Ինչպե՛ս ընդունել և ավանդել Հիսուսի ուսուցումը – Գրադարան – Mashtoz.org

21-25. Ինչպե՛ս ընդունել և ավանդել Հիսուսի ուսուցումը

→ Մտթ 5, 15; 7, 2; 10, 26; 13, 12; 25, 29;
Ղկս 6, 38; 8, 16-18; 11, 33; 12, 2; 19, 26
 
21Եվ Նա նրանց ասում էր. «Մի՞թե ճրագը ներս է բերվում, որպեսզի գրվանի տակ դրվի, կամ մահճակալի տակ: Չէ՞ որ աշտանակի վրա է այն դրվում: 22Արդարև, չկա մի ծածուկ բան, որ չպետք է հայտնի դարձվի. ո՛չ էլ գաղտնի եղած մի բան, որ չպետք է ի լույս բերվի: 23Եթե մեկն ականջ ունի՝ հասկանալու համար, թող հասկանա»:
24Եվ Նա նրանց ասում էր. «Ուշադիր լսեք, թե ի՛նչ եմ ձեզ ասում. ի՛նչ չափով որ չափում եք, նույն չափով էլ դուք եք չափվելու. մանավանդ թե՝ ձեզ ավելին է տրվելու: 25Արդարև, ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ ով որ չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի»:
4, 21-25 - Տե՛ս Մտթ 5, 13-16+:
 
4, 24 - «Ուշադիր լսեք, թե ի՛նչ եմ ձեզ ասում». Բառացի՝ ուշադրություն դարձրեք ձեր լսածին: ꟷ
- «ի՛նչ չափով ... նույն չափով ... ». Տե՛ս Մտթ 7, 1+:
 
4, 25 - Տե՛ս Մտթ 13, 12+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։