
23-27. Հարստությունների վտանգը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 19, 23-26; Ղկս 18, 24-27; ⁓ Մրկ 4, 19
≈ 1Տմ 6, 17; Ծնդ 18, 14; Սղմ 62, 11; Զքր 8, 6-7
23Եվ շուրջբոլորը նայելով՝ Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Որքա՜ն դժվարությամբ նրանք, ովքեր հարստություններ ունեն, կմտնեն Աստծո արքայություն»: 24Աշակերտներն ապշած մնացին Նրա խոսքերի վրա, բայց Հիսուսը հավելեց՝ ասելով նրանց. «Որդյակներ, որքա՜ն դժվարին է մտնել Աստծո արքայություն: 25Ավելի դյուրին է, որ ուղտը ասեղի ծակի միջով անցնի, քան թե հարուստը Աստծո արքայություն մտնի»: 26Նրանք, է՛լ ավելի ապշած, միմյանց ասում էին. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»: 27Նայելով նրանց, Հիսուսն ասաց. «Մարդկանց համար անհնարին է, բայց ո՛չ Աստծո համար: Արդարև, Աստծո համար ամեն ինչ հնարավոր է»:
10, 23-27 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 19, 23-26+:
10, 24 - Որոշ ձեռագրեր, թերևս բացատրության փորձ կատարելով, ավելացնում են. «նրանց համար, ովքեր իրենց հույսը դրել են հարստության վրա»: Գրաբարը նույնպես. «ո՜րչափ դժուարին է յուսացելոց յինչս՝ մտանել յարքայութիւն Աստուծոյ»։