
24-27. Մարդու Որդու բացահայտ գալուստը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 24, 29-31; Ղկս 21, 25-27
≈ Մտթ 8, 20; 13, 41; 2Օր 30, 3-4; Ես 13, 10; 34, 4; Դն 7, 13-14; Զքր 2, 6.10-17
24Բայց այդ օրերին, այդ նեղությունից հետո,
արևը խավարելու է,
և լուսինն այլևս չի տալու իր լույսը,
25և աստղերն ընկնելու են երկնքից
և երկնային զորությունները ցնցվելու են:
26Եվ ապա տեսնելու են Մարդու Որդուն, որ ամպերի վրայով գալիս է մեծ զորությամբ ու փառքով: 27Եվ այդ ժամանակ Նա ուղարկելու է Իր հրեշտակներին, և Իր ընտրյալներին հավաքելու է աշխարհի չորս կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը:
13, 26 - Հիսուսի վերադարձը կատարվելու է «ամպերի վրայով», որոնք խորհրդապատկերն են Աստծո ներկայության (հմմտ. Ել 34, 5; Ղևտ 16, 2; Թց 11, 25; 1Թգ 8, 10-11), բացահայտ ցուցադրությունը Նրա զորության ու Նրա փառքի: – Տե՛ս նաև Մտթ 24, 30+-ի չորրորդ մասը:
13, 27 - Աստվածաշնչյան տարբեր տարրեր միավորելով (հմմտ. 2Օր 13, 7; 30, 4; Զքր 2, 6), այս տողը հիշեցնում է Մովսեսին տրված խոստումը՝ ըստ 2Օր 30, 3-4 հատվածի: Հիսուսն է, որ ի կատար է ածելու Աստծո զավակների վերամիավորման այդ գործը: