24-28. Հիսուսի խաչելությունը – Գրադարան – Mashtoz.org

24-28. Հիսուսի խաչելությունը

→ Մտթ 27, 34-38; Ղկս 23, 33-34; Հվհ 19, 18-24
≈ Ղկս 22, 37; Սղմ 22, 19; 68, 22; Ես 53, 12
 
24Ապա Նրան խաչը հանելով՝ Նրա զգեստներն էլ բաժանեցին, դրանց վրա վիճակ գցելով, թե ո՛վ ի՛նչ պիտի վերցնի: 25Արդ, առավոտյան ժամը ինն էր, երբ խաչեցին Նրան: 26Եվ Նրա դեմ առաջ քաշված մեղադրանքի գրությունը կար, որի վրա գրված էր. «Հրեաների Թագավորը»: 27Եվ Նրա հետ երկու ավազակների էլ խաչեցին, մեկը Նրա աջ, իսկ մյուսը՝ ձախ կողմում: [28]
15, 25 - «առավոտյան ժամը ինն էր». Բառացի՝ երրորդ ժամն էր, այսինքն. սեղմ իմաստով՝ մեր հասկացողությամբ առավոտյան ժամը 9-ը, ընդարձակ իմաստով՝ ժամը 9-ից մինչև ժամը 12-ն ընկած ժամանակահատվածը:
 
15, 28 - Բաց թողնված տողը – ուր ասվում է. «Եվ կատարվեց Գրվածքը, թե. Անօրենների հետ դասվեց» – չի գտնվում ամենահին ու լավագույն ձեռագրերում: Ավելացվել է ավելի ուշ շրջանում, պարունակում է մեջբերում Ես 53, 12 տողից, և ամենայն հավանականությամբ՝ ներմուծվել է Ղկս 22, 37 տողի հետ զուգահեռ անցկացնելու մտադրությամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։