
24-30. Ասորա-փյունիկեցի կնոջ հավատքը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 15, 21-28
⁓ Մրկ 1, 29; 2, 15; 9, 33; 10, 10; ≈ Մտթ 8, 29
24Ապա այդտեղից մեկնելով՝ Տյուրոսի երկիրը գնաց: Եվ մի տուն մտնելով՝ ուզում էր, որ ոչ ոք չիմանա, բայց չկարողացավ թաքնված մնալ: 25Եվ իսկույն մի կին, որի դստրիկը պիղծ ոգու տիրապետության տակ էր, լսելով Նրա մասին՝ գնաց ու Նրա ոտքերն ընկավ: 26Արդ, այդ կինը հեթանոս էր, ծագումով ասորա-փյունիկեցի, և խնդրում էր, որ Նա դևին դուրս հանի իր աղջկա միջից: 27Եվ Նա նրան ասում էր. «Թո՛ւյլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լավ չէ վերցնել մանուկների հացը և գցել շնիկների առաջ»: 28Բայց նա պատասխանեց և ասաց Նրան. «Տե՜ր, շնիկներն էլ փշրանքներից են ուտում մանուկների սեղանի տակ»: 29Այդ ժամանակ Նա նրան ասաց. «Այդ խոսքիդ համար գնա՛, դևը դուրս ելավ աղջկադ միջից»:
30Եվ իր տունը վերադառնալով՝ նա երեխային անկողնու վրա պառկած գտավ, իսկ դևը՝ դուրս ելած:
7, 24-30 - Սույն դրվագի տարբեր մանրամասնությունների վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 15, 21-28+:
7, 24 - «Տյուրոսի». Որոշ ձեռագրեր, Մարկոսի այս տողը Մատթեոսին (15, 21) համապատասխանեցնելու նպատակով, ավելացնում են «և Սիդոնի»: Գրաբարը ևս. «Տիւրոսի եւ Սիդովնի»։ – Այդ քաղաքների մասին՝ տե՛ս Մտթ 11, 21+: ꟷ
- «երկիրը». Հուն. «εἰς τὰ ὅρια» - «էիս տա հոռյա». Բառացի՝ սահմանները, տարածքները (հոգնակի թվով): Նույնը նաև 31րդ տողում:
7, 26 - «հեթանոս». Հուն. «Ἑλληνίς» - «Հելլենիս». Բառացի՝ հելլենացի: Տվյալ ենթատեքստում, սակայն, արտահայտում է ո՛չ թե ազգային, այլ՝ մշակութային ու կրոնական պատկանելությունը (հմմտ. Հվհ 7, 35; Գրծ 16, 1):
7, 29-30 - Ասորա-փյունիկեցի կնոջ աղջիկը, հարյուրապետի ծառայի նման (Մտթ 8, 5-13), բժշկվում է հեռվից, անմիջապես: Խոսքը վերաբերվում է երկու հեթանոսների, որոնց հավատքը յուրահատուկ կերպով գովաբանվում է Հիսուսի կողմից (Մտթ 8, 10 և 15, 28):