
26-29. Ինքնուրույն աճող սերմի առակը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
≈ Հկբ 5, 7; Հյտ 14, 15-16; Հվլ 3, 13
26Եվ Նա նրանց ասում էր. «Աստծո արքայությունը նման է մի մարդու, որ սերմը գցում է հողի մեջ. 27և նա ննջի թե վեր կենա, գիշեր ու ցերեկ, սերմը ծլարձակում է և աճում: Թե ինչպե՛ս, նա չգիտի. 28քանի որ հողն ինքնուրույն է պտղաբերում. նախ՝ ցողունը, ապա՝ հասկը, հետո՝ ատոք ցորենը հասկի վրա: 29Իսկ երբ պտուղն հասունանում է, նա իսկույն ուղարկում է մանգաղը, որովհետև հունձքը հասել է»:
4, 26-29 - Միայն Մարկոսն է պատմում ինքնուրույն աճող սերմի առակը, ուր սերմանողն ու հնձողը միևնույն անձն են: Սերմն աճում է ինքնուրույն, առանց մարդկային միջամտության, ինչպես Աստծո Արքայությունը, որին Հիսուսը սկիզբ է տվել խոսքի հռչակմամբ: Այն զարգանում է և զարգանալու է մինչև հունձքի ժամանակը (այսինքն՝ Վերջին Դատաստանը), որի օրն ու ժամը հաստատել է Աստված և միայն Ինքը գիտի (հմմտ. Մտթ 24, 36; Հյտ 14, 15):
4, 26 - «սերմը». Հուն. «σπόρος» - «սպոռոս». Այստեղ առաջին անգամ գործածվում է «սերմ» գոյականը, որը չէր գործածվել ո՛չ սերմնացանի առակում, ո՛չ էլ այդ առակի շուրջ տրված բացատրության մեջ (այնտեղ խոսքը կառուցված է «σπείρω» - «սպեիռօ» - «սերմանել» բայի շուրջը): Հողը, ուր այս սերմը ցանվում է, այստեղ այլևս այն «լավ հողն» է միայն, որի մասին խոսվել էր առակի վերջին մասում (4, 8.20):
4, 28 - Սերմի աճի հանգրվանները (ցողունը, հասկը, հատիկը) մատնանշում են, որ, ինչպես մարդու տարիքները, Աստծո Արքայության աճն էլ – և՛ անձնական, և՛ համամարդկային հարթություններում – աստիճանական է և ժամանակ է պահանջում: Բույսի աճի երեք հանգրվանները կապակցվում են Սերմնացանի Առակի «երեսնապատիկ»ին, «վաթսնապատիկ»ին ու «հարյուրապատիկ»ին (4, 8.20), որտեղ «հարյուր»ը վերջնական արդյունքն է, լիության ձեռքբերումը (աստվածաշնչյան թվային այլաբանությունների համաձայն):