
27-30. Պետրոսի հավատքի դավանությունը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 16, 13-20; Ղկս 9, 18-21
⁓ Մրկ 1, 34; 6, 15; 9, 9; ≈ Հվհ 6, 67-69
27Ապա Հիսուսն Իր աշակերտների հետ ելավ գնաց Ֆիլիպպյան Կեսարիայի գյուղերը. և ճանապարհին Նա հարցնում էր Իր աշակերտներին՝ ասելով նրանց. «Ի՞նչ են ասում մարդիկ իմ մասին: Ո՞վ եմ ես»: 28Եվ նրանք պատասխանեցին Նրան, ասելով. «Հովհաննես Մկրտիչը, իսկ ոմանք՝ Եղիան, ուրիշներ էլ՝ մարգարեներից մեկը»: 29Եվ Նա շարունակեց հարցնել նրանց. «Իսկ դո՞ւք: Ի՞նչ եք ասում իմ մասին. ո՞վ եմ ես»: Պատասխանելով՝ Պետրոսն ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»: 30Եվ Նա խստորեն զգուշացրեց նրանց, որ ոչ ոքի չասեն Իր մասին:
8, 27-30 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 16, 13-20+:
8, 29 - «ո՞վ եմ ես». Որոշ ձեռագրեր, թերևս Հվհ 19, 9 տողին իբրև արձագանք, ավելացնում են. «և որտեղի՞ց»: Գրաբարը ևս. «Իսկ դուք զո՞ ուստեք ասէք զինէն թէ իցեմ»։ ꟷ
- «Պետրոսն ասաց». Հարցն ուղղված է բոլոր աշակերտներին, բոլորի անունից պատասխանում է Պետրոսը: Ինչպես երևում է ավետարանական ու նորկտակարանյան ա՛յլ տողերի համադրումից, – և հաճախ՝ Մարկոսի մոտ (հմմտ. 9, 5; 10, 28; 11, 12) – Պետրոսը ներկայանում է որպես Տասներկուսի նվիրակը, երեսփոխանը, նրանց միասնական ձայնն արտահայտողը: ꟷ
- «Քրիստոս». Հուն. «Χριστός» - «Խռիստոս», «χρίω» - «խռի՛օ» արմատից, որ նշանակում է «օծել» (հատկապես ձիթապտղի յուղով), ուստի՝ Օծյալ: Համապատասխանում է Հին Կտակարանի «Մեսսիա» եզրին. այդ անվան ներքո հրեաները հասկանում էին խոստացված Փրկչին, Ով լինելու էր ուղղակի կերպով Աստծուց՝ Սուրբ Հոգով օծված Գերագույն Արքան, Մարգարեն ու Քահանան:
8, 30 - «ոչ ոքի չասեն». «Մեսսիական գաղտնիքի» վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 9, 30+: