
28-32. Թզենու առակը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 24, 32-36; Ղկս 21, 29-33
28Արդ, թզենուց սովորեցեք առակը. երբ նրա ճյուղն այլևս փափկում է, և տերևները՝ բուսնում, իմանում եք, որ ամառը մոտ է: 29Այդպես նաև դուք, երբ այս բաների կատարվելը տեսնեք, իմացեք, որ մոտ է, դռան շեմին: 30Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի: 31Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի: 32Այդ օրվա կամ ժամի մասին, սակայն, ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը:
13, 28-37 - Թզենու առակը (28-31) վերահաստատում է նախորդ տողերում նկարագրված իրադարձությունների ստուգությունը. հաջորդ՝ տանտիրոջ առակը, մինչդեռ (33-37), ընդգծում է անորոշությունը ճշգրիտ պահի, երբ այդ բաները կատարվելու են, ինչպես որ շեշտվում է երկու առակների միջև դրված 32րդ տողում:
13, 28 - «առակը». Տե՛ս 4, 2+-ի առաջին մասը:
13, 31 - Այս տողի բառապաշարն ու ձայներանգը հիշեցնում են Ես 51, 6 և 40, 8 տողերը:
13, 32 - «ո՛չ էլ Որդին». Տե՛ս Մտթ 24, 36+: