
29-32. Հրեաները ծաղրում են խաչված Հիսուսին
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 27, 39-44; Ղկս 23, 35-37; ⁓ Մրկ 14, 58
≈ Մտթ 16, 1.4; Ղկս 23, 39-43; Հվհ 6, 30; Սղմ 21, 8; 108, 25
29Եվ մոտով անցնողները անարգում էին Նրան՝ շարժելով իրենց գլուխներն ու ասելով. «Վա՜հ, տաճարը քանդողդ ու երեք օրում կառուցողդ. 30խաչից իջնելով՝ փրկի՜ր ինքդ քեզ»: 31Նույն կերպ քահանայապետներն էլ ծաղրելով, օրենսգետների հետ, մեկը մյուսին ասում էին. «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել: 32Քրիստո՜սը, Իսրայելի Թագավո՜րը. թող հե՛նց հիմա իջնի խաչից, որպեսզի տեսնենք և հավատանք»: Եվ Նրա հետ խաչվածներն էլ էին նախատում Նրան:
15, 29-32 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 27, 39-44+:
15, 29 - «անարգում էին». Հուն. «ἐβλασφήμουν» - «էբլասֆեմուն». «Բլասֆեմի՛ա» եզրը Նոր Կտակարանում սովորաբար գործածվում է աստվածանարգության իմաստով (տե՛ս Մտթ 9, 3+-ի առաջին մասը): Հնարավոր է, որ Մարկոսն այս տողում այս եզրը գործածելով կամենում է ասել, որ խաչված Հիսուսին ուղղված նախատական խոսքերն անարգանք էին ուղղակի Աստծո դեմ: Կամ էլ պարզապես կամեցել է առավել ընդգծուն դարձնել տեսարանը՝ գործածելով այդ եզրը իր սկզբնական իմաստով, որպես «լուտանք, վիրավորական խոսք, անարգանք», որոնց կցվել է «գլուխները շարժելու» ժեստը, որն արհամարհանքի ևս մի արտահայտություն է, որ հիշեցնում է, ի մասնավորի, Սղմ 22, 8-ի խոսքերը (հմմտ. նաև Սղմ 109, 25; Հոբ 16, 4; Սրք 12, 18; Երմ 18, 16):