30-32. Չարչարանքների մասին երկրորդ կանխասացությունը – Գրադարան – Mashtoz.org

30-32. Չարչարանքների մասին երկրորդ կանխասացությունը

→ Մտթ 17, 22-23; Ղկս 9, 43-45; Հվհ 7, 1
⁓ Մրկ 1, 34; 4, 13; 8, 31; 10, 32-34;  ≈ Ղկս 18, 34
 
30Այնտեղից մեկնելով՝ նրանք Գալիլեայի միջով էին անցնում, բայց Հիսուսը չէր կամենում, որ որևէ մեկն իմանա, 31որովհետև ուսուցանում էր Իր աշակերտներին և նրանց ասում էր, թե. «Մարդու Որդին շուտով մատնվելու է մարդկանց ձեռքը, և նրանք սպանելու են Նրան. և սպանվելուց հետո՝ Նա երրորդ օրը հարություն է առնելու»: 32Բայց նրանք չէին հասկանում այդ խոսքը. և սակայն, վախենում էին հարցնել Նրան:
9, 30-32 - Տե՛ս Մտթ 17, 22-23+:
 
9, 32 - Տե՛ս 9, 10+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։