
31-35. Հիսուսի ճշմարիտ ազգականները
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 12, 46-50; Ղկս 8, 19-21
31Եվ եկան Նրա մայրն ու Նրա եղբայրները, և դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին կանչելու Նրան: 32Եվ ժողովրդի բազմությունը նստած էր Նրա շուրջը, և նրանք ասացին Նրան. «Ահա՛ մայրդ, եղբայրներդ ու քույրերդ դրսում քեզ են ուզում»: 33Բայց Նա պատասխանելով նրանց՝ ասաց. «Ո՞վ է իմ մայրը և ովքե՞ր են իմ եղբայրները»: 34Ապա հայացքն ուղղելով նրանց, ովքեր շուրջանակի նստած էին Իր չորս կողմը, ասաց. «Ահա՛ իմ մայրն ու իմ եղբայրները: 35Ով կատարում է Աստծո կամքը, նա՛ է ինձ եղբայր և քույր և մայր»:
3, 31 - «եղբայրները». Հուն. «ἀδελφοὶ» - «ադելֆոյ»։ Սույն եզրի ճշգրիտ իմաստի վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 12, 46+-ի առաջին մասը:
3, 33-34 - Տե՛ս Մտթ 12, 48-49+:
3, 35 - Տե՛ս Մտթ 12, 50+: