
32-34. Բազմաթիվ բժշկումներ
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 8, 16; Ղկս 4, 40-41
⁓ Մրկ 3, 12; ≈ Գրծ 16, 17-18
32Երբ արևամուտից հետո երեկո եղավ, սկսեցին Նրա մոտ բերել բոլոր հիվանդներին ու դիվահարներին: 33Ողջ քաղաքը հավաքվել էր դռան առաջ: 34Եվ Նա տարբեր հիվանդություններով տառապող բազմաթիվ մարդկանց բուժեց և մեծ թվով դևեր հեռացրեց: Եվ թույլ չէր տալիս դևերին խոսել, քանի որ նրանք գիտեին, թե Ինքն Ո՛վ է:
1, 32 - «արևամուտից հետո». Նախորդ դրվագները տեղի էին ունեցել շաբաթ օրվա ընթացքում, երբ հրեաները պարտավոր էին հանգստանալ և արգելված էր որևէ գործ կատարել: Այժմ, արևամուտից հետո, օրը փոխվում է և արգելքն ավարտվում է. ուստի, սկսում են Նրա մոտ հիվանդներ բերել (տե՛ս Մտթ 14, 25+; 27, 45+; 28, 1+):
1, 33 - «դռան առաջ». Հասկացվում է ո՛չ թե քաղաքի դուռը, այլ՝ այն տան, ուր գտնվում էր Հիսուսը:
1, 34 - «հեռացրեց». Հուն. «ἐκβάλλω» - «էկբալլօ» եզրի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 10, 1+-ի երկրորդ մասը: ꟷ
- «թույլ չէր տալիս ... խոսել». Տե՛ս Մտթ 9, 30+: