32-34. Չարչարանքների մասին երրորդ կանխասացությունը – Գրադարան – Mashtoz.org

32-34. Չարչարանքների մասին երրորդ կանխասացությունը

→ Մտթ 20, 17-19; Ղկս 18, 31-33
⁓ Մրկ 8, 31; 9, 31
 
32Եվ մինչ Երուսաղեմ բարձրանալու ճանապարհին էին, Հիսուսը նրանց առջևից էր քայլում, և նրանք զարմացած էին, իսկ նրանց ընկերակցողները՝ վախեցած: Եվ Նա կրկին մի կողմ վերցնելով Տասներկուսին, սկսեց ասել նրանց, թե ի՛նչ բաներ էին շուտով պատահելու Իրեն. 33«Ահա՛, մենք բարձրանում ենք Երուսաղեմ, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու օրենսգետներին. և Նրան մահվան են դատապարտելու, և Նրան հեթանոսներին են հանձնելու. 34և ծաղրելու են Նրան, և թքելու են Նրա վրա, և խարազանելու են Նրան ու սպանեն: Բայց երեք օր հետո Նա հարություն է առնելու»:
10, 32 - «զարմացած էին ... վախեցած». Տասներկու Առաքյալները և մյուս աշակերտները մինչ այդ կարծել էին, թե Հիսուսին հոգնությամբ հետևելը խիստ ժամանակավոր բնույթ էր կրելու և շատ շուտով, հազիվ թե Մեսսիան հաղթանակեր թշնամիների դեմ և վերականգներ Դավթի թագավորությունը, իրենք էլ դառնալու էին այդ նոր թագավորության նախարարները: Նրանց մտքով մինչ այդ չէր էլ անցել ընտանիքից և ունեցվածքներից հրաժարվելու, Ավետարանի համար հալածանքներ կրելու գաղափարը: Հետևաբար, մի կողմից զարմացած էին, մյուս կողմից՝ վախեցած: Միմիայն քիչ ժամանակ անց, երբ կկանգնեն Հարության արտակարգ փաստի դիմաց և կստանան Հոգու զորությունն ի վերուստ, նրանց բոլոր վախերը կփարատվեն և կհասկանան, որ իրենք, այո՛, Մեսսիական Թագավորության՝ Եկեղեցու նախարարներն են, բայց այդ թագավորության արժեհամակարգը լիովին գլխիվայր շրջում է մարդկային հասկացողությունները, և իրենք կանչված են ծառա և ստրուկ լինելու՝ սիրո մեջ (հմմտ. 43-44 տողերը): ꟷ
- «ընկերակցողները». Բառացի՝ հետևողները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։