33-34. Մի վերջին խոսք առակների մասին – Գրադարան – Mashtoz.org

33-34. Մի վերջին խոսք առակների մասին

→ Մտթ 13, 34-35
 
33Եվ բազմաթիվ նմանատիպ առակներով նրանց ավետում էր խոսքը, այնպես՝ որ կարողանային հասկանալ: 34Առանց առակների Նա ոչինչ չէր ասում նրանց, բայց Իր աշակերտներին առանձին բացատրում էր ամեն բան:
 

4, 33 - «այնպես՝ որ». Հուն. «καθώς» - «կաթօս». Նշանակում է «ճիշտ այնքան, որ ... », համաչափ, համապատասխան, ըստ դիմացինի կարողության:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։