
34-38. Հիսուսին հետևելու պայմանները
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 16, 24-28; Ղկս 9, 23-27
≈ Մտթ 10, 33.39
34Եվ մարդկանց բազմությունն Իր աշակերտների հետ միասին Իր մոտ կանչելով՝ Նա նրանց ասաց. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, և վերցնի իր խաչը, և գա իմ հետևից: 35Արդարև, եթե մեկը ցանկանա իր կյանքը փրկել, կկորցնի այն. ով, մինչդեռ, կկորցնի իր կյանքը իմ և ավետարանի համար, կփրկի այն: 36Իրոք, ի՞նչ օգուտ կունենա մարդը, եթե ողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնի: 37Կամ ի՞նչ փրկագին կարող է վճարել մարդն իր հոգու փոխարեն: 38Ով որ իմ և իմ խոսքերի համար կամաչի այս շնացող ու մեղավոր սերնդի առաջ, Մարդու Որդին էլ նրա համար կամաչի, երբ սուրբ հրեշտակների հետ կգա Իր Հոր փառքով»:
8, 34 - «թող ուրանա». Տե՛ս Մտթ 16, 24+:
8, 35-37 - «իր կյանքը». Տե՛ս Մտթ 16, 25-26+:
8, 37 - «փրկագին». Հուն. «ἀντάλλαγμα» - «անտալլագմա». Սույն եզրը Նոր Կտակարանում գործածվում է միայն երկու անգամ. այստեղ և Մտթ 16, 26 զուգահեռ հատվածում: Իր բովանդակությամբ համապատասխանում է «λύτρον» - «լյուտռոն» եզրին, որը նույնպես երկու անգամ է գործածվում Նոր Կտակարանում. Մրկ 10, 45 և Մտթ 20, 28 տողերում: Այդ հատվածների համադրմամբ պարզ է դառնում Ավետարանիչների միտքը. մարդն իր հավիտենական փրկության համար ուրիշ ի՞նչ փրկագին կարող է վճարել, եթե ո՛չ միայն՝ Քրիստոսի Արյունը: Տե՛ս Մտթ 20, 28+-ի առաջին մասը:
8, 38 - «շնացող». Տե՛ս Մտթ 12, 39+: