
35-37. Քրիստոսը՝ Որդի և Տեր Դավթի
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 22, 41-46; Ղկս 20, 41-44
≈ Մտթ 9, 27; Ղկս 19, 48; 21, 38; Հվհ 7, 42; 2Սմ 23, 2; Սղմ 110, 1
35Եվ մինչ ուսուցանում էր տաճարում, խոսք վերցնելով՝ Հիսուսն ասում էր. «Ինչպե՞ս են օրենսգետներն ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է: 36Դավիթն ինքը Սուրբ Հոգուց մղված ասել է.
Տերն իմ Տիրոջն ասաց.
Բազմի՛ր իմ աջ կողմում,
մինչև որ թշնամիներիդ
իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ ներքո։
37Դավիթն ինքը Նրան Տեր է կոչում. ուրեմն ինչպե՞ս կարող է նրա որդին լինել»: Եվ ժողովրդի մեծ բազմությունը բարեհաճությամբ էր Նրան լսում:
12, 35-37 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 22, 41-46+:
12, 35 - Այս դրվագում Հիսուսն Ինքն է, որ հարց է տալիս, բայց համատես երեք Ավետարաններում տարբեր են նրանք, որոնց այդ հարցն ուղղված է: Մատթեոսի մոտ Հիսուսի հարցն ուղղված է փարիսեցիներին (22, 41), Ղուկասի մոտ՝ օրենսգետներին (20, 39-41), այստեղ՝ ներկա ժողովրդին: Մարկոսը թերևս կամենում է ընդգծել այն փաստը, որ Հիսուսի ընդդիմադիրները, որ այլևս չէին համարձակվում հարցաքննել Նրան (34), մի կողմ էին քաշվել: