
40-41. Աստվածասեր կանայք Գողգոթայի վրա
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 27, 55-56; Ղկս 23, 49; Հվհ 19, 25
⁓ Մրկ 6, 3; ≈ Ղկս 8, 2-3
40Նաև մի քանի կանայք կային, որ հեռվից դիտում էին, որոնց մեջ նաև Մարիամ Մագդաղենացին, և կրտսեր Հակոբի ու Հովսեսի մայր Մարիամը, և Սալոմեն, 41ովքեր, երբ Նա Գալիլեայում էր, հետևել էին Նրան և Նրան սպասավորել էին. և շատ ուրիշներ, որ Նրա հետ բարձրացել էին Երուսաղեմ:
15, 40 - «Հովսես». Ողջ Նոր Կտակարանում հիշվում է միայն Մարկոսի կողմից, երեք անգամ (6, 3; 15, 40.47): Ամենայն հավանականությամբ՝ սա Հովսեփ անվան մի տարբերակն է: ꟷ
- «Սալոմե». Զեբեդեոսի կինը՝ Հակոբոս և Հովհաննես Առաքյալների մայրը (հմմտ. Մտթ 27, 56):
15, 41 - «սպասավորել էին». Հուն. «διακονέω» - «դիակոնեօ» բայն է, որ առավելաբար գործածվում է սեղանին սպասավորելու իմաստով: Գրաբարը. «պաշտէին զնա»։ – Գալիլեայում Հիսուսի հանդեպ հոգատարություն դրսևորած կանայք չէին լքել Նրան, այլ՝ ամբոխին խառնված, հեռվից դիտելով՝ հետևում էին դեպքերի կատարմանը: