
ՍԲ. ՄԱՔՍԻՄՈՍ ԹՈՒՐԻՆԱՑԻ (? - մոտ 420). « ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՄԲ ՆՄԱՆՎԵՆՔ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՀՔԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
ՄԱՔՍԻՄՈՍ ԹՈՒՐԻՆԱՑԻ, Քարոզ ԽԴ. [Ը. քարոզ Քառասնորդացի] (PL 57, 327A-328B).
[...] Ի՞նչ օգուտ ունի քառասնօրյա պահքը պահելդ, եթե չես հարգելու դրա նշանակությունը: Ի՞նչ օգուտ ունի խնջույքներից հրաժարվելդ, եթե դատավարություններում ես անցկացնելու ժամանակդ: Ի՞նչ օգուտ ունի սեփական հացդ չուտելը, եթե գողանալու ես աղքատի հացը: [...]
Քրիստոնեական պահքը պետք է սնուցի խաղաղությունը, ո՛չ թե վեճերը: Ի՞նչ շահ ունես ստամոքսդ պահքով սրբացնելուց, եթե շուրթերդ աղտոտում ես խաբեություններով: Եղբա՜յր, դու կարող ես եկեղեցի գալ միայն այն դեպքում, եթե ոտքերդ խճճված չեն վաշխառության ցանցերում: Իրավունք կունենաս աղոթելու միայն այն դեպքում, եթե սրտումդ քեզ խոչընդոտ չի լինի նախանձը: [...]
Դրամը, որ տալիս ես աղքատին, լիակատար արդարություն կլինի միայն այն դեպքում, եթե այն չես խլել մի ուրիշ աղքատի ձեռքից:
[...] Այսպիսով, որքան որ հնարավոր է, առաքինությունների գործադրմամբ նմանվենք Քրիստոսի պահքին, որպեսզի մեր վրա իջնի շնորհը՝ հոգու և մարմնի զույգ պահքերի միջոցով: [...]