
ՍԲ. ԱՆԱՍՏԱՍ ՍԻՆԱՅԵՑԻ (?-700). « ԱՍՏԾՈՒՆ ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
Սբ. Անաստաս Սինայեցի (?-700), « Քարոզ սուրբ հավաքի մասին » (PG 89, 826A-828A).
[...] Աղոթքի(1) և Աստվածային Գրվածքների հանդեպ շարունակական նվիրվածությունն ու հաստատակամությունը բոլոր առաքինությունների մայրն է: Աղոթքի միջոցով է, արդարև, որ մենք Աստծուց ստանում ենք այն ամենը, ինչը որ խնդրում ենք, և Նրա բոլոր պարգևները: «Հավաքներում», ասված է, «օրհնեցեք Տիրոջը» (Սղմ 67, 27), և. «Հավաքի մեջ գովաբանելու եմ Քեզ» (Սղմ 21, 23)(2)։
Այդ իսկ պատճառով Մարգարեն, ասես Աստծո բերանով խոսելով, մեզ ներկայացնում է Աստծո հետ շարունակական նվիրվածության և ջանասիրության անհրաժեշտությունը՝ ասելով. «Ժամանակ հատկացրե՛ք և իմացե՛ք, որ ես Աստված եմ» (Սղմ 45, 11)։ Առանց աղոթքների և Աստվածային Գրքերի ընթերցանության մեջ նվիրվածության և անընդմեջ ջանքերի, իսկապես հնարավոր չէ ո՛չ ստանալ այն, ինչ խնդրվում է, ո՛չ էլ ճշմարտապես ճանաչել Աստծուն։ Եթե հաճախ, փաստացի, երկրային(3) իրականությունների ոլորտում պատահում է, որ երկար տարիներ արհեստների դպրոցներում անցկացնելով՝ հազիվ է հաջողվում ինչ որ մի արհեստ սովորել, որքա՜ն ավելի նա, ով կամենում է ձեռքբերել Աստծո անսխալ ճանաչողությունը և հասնել այն բանին, որ հաճելի լինի Նրան, պետք է Աստծուն ընծայաբերի իր ժամանակը, և, ջերմեռանդությամբ ու վառ սլացքով, սեփական հոգին վեր բարձրացված պահի դեպի Նա, գրեթե այնպես, որ կարծես թեևեր ունենար, մինչև [իր] կյանքի վերջը։ [...]