
ԲԱԼԴՈՒՎԻՆՈՒՍ ՖՈՐԴԱՑԻ (1125-1190). « ԻՆՁ ՈՐՊԵՍ ԿՆԻՔ ԴԻՐ ՔՈ ՍՐՏԻ ՎՐԱ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
Բալդուվինուս Ֆորդացի (1125-1190). « Մենագրություն », 10 (PL 204, 515-516).
[...] Պետք է սիրենք Քրիստոսին այնպես, ինչպես որ Ինքը սիրեց մեզ։ Մեզ մի օրինակ թողեց, որպեսզի Իր հետքերին հետևեինք (1Պտ 2, 21)։
Ուստի, ասում է. «Ինձ որպես կնիք դիր քո սրտի վրա» (Երգ 8, 6), այսինքն. «Սիրի՜ր ինձ այնպես, ինչպես որ ես եմ քեզ սիրում։ Կրի՜ր ինձ քո մտքի, քո հիշողության, քո ցանկության, քո հառաչանքների, քո հեծեծանքների, քո հեծկլտոցների մեջ։ Հիշի՛ր, ո՜վ մարդ, թե ինչպիսի՛ վիճակի մեջ եմ քեզ ստեղծել, թե որքա՛ն եմ քեզ բարձրացրել մյուս արարածներից վեր, թե ի՛նչ արժանապատվության եմ քեզ բարձրացրել, թե ինչպե՛ս եմ քեզ փառքով ու պատվով պսակել, թե ինչպե՛ս եմ քեզ հրեշտակներից [միայն] մի փոքր նվազ ստեղծել և թե ինչպե՛ս եմ ամեն ինչ քո ոտքերի տակ դրել (հմմտ. Սղմ 8)։ Հիշիր ո՛չ միայն այն ամենը, որ արել եմ քո համար, այլ նաև` թե քանի՜ տառապանքներ ու ստորացումներ եմ կրել քո համար։ [...] Եվ դու, եթե սիրում ես ինձ, փաստի՛ր դա. սիրիր ո՛չ թե [լոկ] խոսքերով, ո՛չ թե [սոսկ] լեզվով, այլ` [նաև] գործերով և ճշմարտապես։ [...] Ինձ որպես կնիք դիր քո սրտի վրա, և սիրիր ինձ քո բոլոր ուժերով»։
«Ո՜վ Տեր, դո՜ւրս խլիր ինձնից [իմ] քարեղեն սիրտը, այս կարծր սիրտը։ [...] Տո՜ւր ինձ մի նոր սիրտ, մարմնեղեն սիրտ, մաքուր սիրտ (հմմտ. Եզկ 36, 26)։ Դու, որ մաքրագործում ես սրտերը, Դու, որ սիրում ես մաքուր սրտերը, տիրապետությո՜ւնդ հաստատիր իմ սրտի վրա, և ե՜կ նրա մեջ բնակվելու»։ [...]