ՍԲ. ՊՌՈՍՊԵՌՈՍ ԱՔՈՒԻՏԱՆԱՑԻ (390-455). « ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ ՄԱՍ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՊՌՈՍՊԵՌՈՍ ԱՔՈՒԻՏԱՆԱՑԻ (390-455). « ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ ՄԱՍ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ »

Սբ. Պռոսպեռոս Աքուիտանացի (390-455), « Ժողովուրդների կոչումը », 9.

 

[...] Պողոս Առաքյալը հաստատում է. «Այս օրերում [Աստված] խոսեց մեզ Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի վրա» (Եբր 1, 2)։

Այս նախադասությունը մի՞թե չի նշանակում, որ Հայրը համարում է, որ բոլոր մարդիկ մաս են կազմում Քրիստոսի ժառանգությանը։ Այն համապատասխանում է Դավթի մարգարեությանը. «Ասա՛ ինձ, և ժաղովուրդներին կտամ քեզ որպես ժառանգություն, և կտիրես երկրին ծայրից մինչև ծայր» (Սղմ 2, 8)։

Տերն Ինքը հայտարարում է. «Երբ կբարձրացվեմ երկրից, բոլորին դեպի ինձ կձգեմ» (Հվհ 12, 32): [Ձեզ] չի թվո՞ւմ, որ [այս խոսքով] խոստացված է բոլորի դարձը։

Մի ուրիշ դրվագում գտնում ենք մի մարգարեություն, որ վերաբերվում է Եկեղեցուն. «Ամեն հովիտ թող լցվի, ամեն լեռ ու բլուր թող ցածրացվի. խորդուբորդ տեղանքը թող հարթվի, և զառիթափը դառնա հարթավայր» (Ես 40, 4). կա՞ արդյոք ինչ որ մեկը, որ մոռացված է թվում, և մատնանշված չէ այստեղ որպես Քրիստոսի ենթակա։

Եվ ի՞նչ մտածել, երբ կարդում ենք. «Ամեն ոք գալու է երկրպագելու իմ առաջ, որպեսզի պաշտեն ինձ Երուսաղեմում, ասում է Տերը» (Ես 66, 23)։ [...]

«Աստծո ժողովուրդ» եզրը, հետևաբար, հարկավոր է հասկանալ իր ողջ լիությամբ։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։