
« ԵՍ ԵՄ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԶԱՏԻԿԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
ՄԵՂԻԹՈՆԵՍ ՍԱՐԴԻԱՑԻ, Զատկական ճառ, 96; 100-103 (SC 123, pp. 116, 120, 122).
[...] Նա, ով երկիրը կախեց [տիեզերքի անհունության մեջ], կախվել է [խաչից].
Նա, ով երկինքները գամեց, գամվել է:
Նա, ով տիեզերքը հաստատեց, բևեռվել է փայտին,
Աստված սպանվել է: [...]
Աստված զգեստավորվել է մարդկային բնությամբ,
տառապել է իմ՝ տառապյալիս համար,
դատապարտվածի կողմից դատվել է,
թաղվածի ձեռքով թաղվել է:
Բայց մեռելներից հարություն է առել
և բարձր ձայնով ասում է.
Ո՞վ կխոսի իմ դեմ: Դատապարտվածին ազատեցի,
մեռածին վերստին կյանք տվեցի,
թաղվածին կրկին ոտքի եմ կանգնեցնում:
Ո՞վ կբողոքի իմ դեմ: Մահը ջնջեցի,
դժոխքը ջախջախեցի,
մարդկությունը բարձրացրեցի մինչև ամենաբարձր երկինքները,
այո՛, ես՝ Քրիստոսս:
[...] Ես եմ ձեր ներումը,
Ես եմ փրկության Զատիկը,
ձեր լույսն եմ,
ձեր հարությունը: [...]