ԵՐ. ԳՈՒԵՌՌԻՔ Դ'ԻՆՅԻ (մոտ 1080-1157). « ՀԱ՜ՅՐ, ԿԱՄԵՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՐԱՆՔ, ՈՐՈՆՑ ԻՆՁ ՏՎԵՑԻՐ, ՆՐԱՆՔ ԷԼ ԻՄ ՀԵՏ ԼԻՆԵՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՈՐ ԵՍ ԵՄ » (Հվհ 17, 24) – Գրադարան – Mashtoz.org

ԵՐ. ԳՈՒԵՌՌԻՔ Դ'ԻՆՅԻ (մոտ 1080-1157). « ՀԱ՜ՅՐ, ԿԱՄԵՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՐԱՆՔ, ՈՐՈՆՑ ԻՆՁ ՏՎԵՑԻՐ, ՆՐԱՆՔ ԷԼ ԻՄ ՀԵՏ ԼԻՆԵՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՈՐ ԵՍ ԵՄ » (Հվհ 17, 24)

Երանելի Գուեռռիք դ'Ինյի (մոտ 1080-1157). « Համբարձման ճառ », 1-2 (PL 185, 153-155).

 

[...] Այս աղոթքը ամփոփվում է երեք կետերի մեջ, որոնք կազմում են փրկության, ինչպես նաև կատարելության հանրագումարը, այն աստիճան, որ հնարավոր չէ ավելացնել ուրիշ ոչ մի բան։ [Դրանք են.] որ աշակերտները պաշտպանված լինեն չարից, որ սրբագործված լինեն ճշմարտության մեջ և որ փառավորված լինեն Քրիստոսի հետ։ «Հա՜յր», ասում է, «կամենում եմ, որ նրանք, որոնց ինձ տվեցիր, նրանք էլ իմ հետ լինեն այնտեղ, որտեղ որ ես եմ, որպեսզի տեսնեն իմ փառքը. այն փառքը, որը Դու ինձ տվեցիր» (Հվհ 17, 24)։

Երանելի՜ են նրանք, որոնց համար աղոթում է Դատավորն Ինքը. միջնորդում է նրանց համար և պետք է երկրպագություն ստանա այնքան պատվով, որքան Նա, Ում ուղղված է Իր աղոթքը։ Հայրը Նրան չի մերժի Նրա շուրթերով արտահայտված փափագը, քանի որ Նրա հետ կիսում է մեկ միակ կամք և մեկ միակ կարողություն, որովհետև կա միայն մեկ Աստված։ Այն ամենը, որ Նա խնդրում է, անհրաժեշտորեն կատարվելու է, քանի որ Նրա խոսքը հզոր է և Նրա կամքը՝ արդյունավետ։ Գոյություն ունեցող ամեն ինչի համար [գրված է, որ.] «Նա ասաց և ամեն ինչ ստեղծվեց, հրամայեց և ամեն ինչ եղավ» (Սղմ 33, 9)։ «Կամենում եմ, որ նրանք էլ իմ հետ լինեն այնտեղ, որտեղ որ ես եմ»։

Ինչպիսի՜ ապահովություն հավատացյալների համար։ Միայն թե գոնե չմերժեն ստացված շնորհը։ Քանի որ այս ապահովությունը տրված չէ միայն Առաքյալներին, կամ նրանց ընկերակցողներին, այլ՝ բոլոր նրանց, ովքեր նրանց խոսքի վրա հավատալու են Աստծո Խոսքին. «Չեմ աղոթում միայն սրանց համար», ասում է, «այլ՝ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ» (Հվհ 17, 20)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։