
« ԿԱՆ ԱՅՍՏԵՂ ՆԵՐԿԱ ՈՄԱՆՔ, ՈՐ ՉԵՆ ՄԱՀԱՆԱԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ՉՏԵՍՆԵՆ ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
Վեցերորդ դարի ասորի անանուն հեղինակ, սխալմամբ Սուրբ Եփրեմ Ասորուն վերագրված Ճառից.
[...] Մեր Տեր Հիսուս Քրիստոսն Իր հետ լեռան վրա տարավ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, որպեսզի ցույց տար նրանց Իր աստվածության փառքը, և նրանց ճանաչել տար, որ Ինքը Իսրայելի Փրկիչն էր, ինչպես որ ցույց էր տվել Մարգարեների գրությունների մեջ։ Կամենում էր նաև զգուշացնել նրանց, որպեսզի չգայթակղվեին, երբ տեսնեին ազատորեն ընդունված տառապանքը, որը Նա շուտով կրելու էր մեր համար` Իր մարդկային բնությամբ։ Նրան, իրոք, որպես մարդ էին ճանաչում, բայց չգիտեին, որ Նա Աստված էր. Նրան որպես Մարիամի որդի էին ճանաչում, մի մարդ, որն իրենց հետ ապրում էր աշխարհում, բայց լեռան վրա նրանց ճանաչել տվեց, որ Աստծո Որդին էր, և Ինքն էլ` Աստված։
Տեսել էին, թե Նա ինչպե՛ս էր ուտում և խմում, աշխատում և հանգստանում, թմրում և քնում, սարսափ կրում` [արյուն] քրտնելու աստիճան, ինչը որ ներդաշնակ չէր թվում աստվածային բնության հետ, և թվում էր, թե պատշաճ էր միայն Նրա մարդկային բնությանը։
Սրա համար նրանց Իր հետ լեռան վրա տարավ, որպեսզի Հայրը «իմ Որդին» անվաներ Նրան, և ցույց տար նրանց, որ Նա իսկապես Իր Որդին էր, և Ինքն էլ` Աստված։
Նրանց լեռան վրա տարավ, և ցույց տվեց նրանց Իր Արքայությունը` Իր տառապանքները հայտնելուց առաջ, Իր զորությունը` մահվանից առաջ, Իր փառքը` անարգանքներից առաջ, և Իր պատիվը` անպատվությունից առաջ։ Այսպիսով, երբ կձերբակալվեր և խաչին կգամվեր, Առաքյալները կիմանային, որ դա տեղի էր ունենում ո՛չ թե տկարության պատճառով, այլ` Իր համաձայնությամբ և Իր նախաձեռնությամբ, աշխարհի փրկության համար։ [...]