
ԵՎՍԵԲԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ (260-339). « ՇՆՈՐՀԸ ՄԵԶ ԱԶԱՏԵԼ Է ԱՅԼԵՎՍ ՀՆԱՑԱԾ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԻՑ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
Եվսեբիոս Կեսարացի (260-339), « Զատիկի տոնի մասին », 7.
[...] Մովսեսի աշակերտները զատկական գառը մորթում էին տարին միայն մեկ անգամ, առաջին ամսվա տասնչորսին, երեկոյան կողմ (հմմտ. Ել 12, 18)։ Մենք, մինչդեռ, որ պատկանում ենք Նոր Ուխտին, մեր Զատիկը ամեն Կիրակի օր(1) հանդիսակատարելով՝ միշտ հագենում ենք փրկարար Մարմնով, միշտ մասնակցում ենք Գառան Արյանը։
Միշտ գոտեպնդված ենք պահում մեր հոգու գոտկատեղը մաքրությամբ ու ողջախոհությամբ (հմմտ. 1Պտ 1, 13)(2), միշտ պատրաստ ենք պահում [մեր] ոտքերը՝ տրամադիր լինելու համար տարածելու Ավետարանը (հմմտ. Եփս 6, 15), ձեռնափայտերը միշտ մեր ձեռքերին ենք պահում և հենվում ենք Հեսսեի արմատից բուսնած գավազանի վրա (հմմտ. Ես 11, 1)(3), միշտ հեռանում ենք Եգիպտոսից, միշտ նախընտրում ենք(4) անապատը՝ աշխարհային(5) կյանքից հեռու, միշտ ճանապարհ ենք ընկնում դեպի Աստված, միշտ հանդիսակատարում ենք անցման տոնը(6)։ Ավետարանական ուսուցումն, արդարև, պահանջում է, որ մենք բոլոր այս բաները անենք ո՛չ թե տարին միայն մեկ անգամ, այլ՝ միշտ և ամբողջ օրվա ընթացքում։
Հենց սրա համար է, որ մենք ծիսակատարում ենք մեր Զատիկի տոնը ամեն շաբաթ, փրկարար Կիրակի օրը, կատարելով ճշմարիտ Գառան խորհուրդները, որի միջոցով ենք մենք փրկագնվել։ Եվ չենք թլփատում մարմինը դաշույնով(7), այլ՝ հոգու ամեն չարություն կտրում հեռացնում ենք հատու խոսքով (հմմտ. Եբր 4, 12), և չենք գործածում նյութական բաղարջ հացեր, այլ՝ միայն ու միայն անկեղծության և ճշմարտության հացերը (1Կր 5, 8)։ Շնորհը, իսկապես, որը մեզ ազատել է այլևս հնացած սովորույթներից, մեզ է հանձնել նոր մարդուն՝ ստեղծված Աստծո համաձայն (Եփս 4, 24), Նոր Օրենքը, նոր թլփատությունը (հմմտ. Հռմ 2, 28-29), նոր Զատիկը և հրեան, որն այդպիսին է իր ներաշխարհում(8) (Հռմ 2, 29), և այսպես ազատագրել է մեզ հին ժամանակներից։ [...]