ՍԲ. ԱՆՍԵԼՄՈՍ ԱՈՍՏԱՑԻ (1033-1109). « ԱՄԵՆ ԲԱՆ ՊԱՐՏԱԿԱՆ ԵՄ ՔՈ ՍԻՐՈՒՅՆ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԱՆՍԵԼՄՈՍ ԱՈՍՏԱՑԻ (1033-1109). « ԱՄԵՆ ԲԱՆ ՊԱՐՏԱԿԱՆ ԵՄ ՔՈ ՍԻՐՈՒՅՆ »

Սբ. Անսելմոս Աոստացի (1033-1109). « Մտորումներ »ից.

 

[...] Ո՜վ բարի Տեր իմ Հիսուս Քրիստոս, արևի նման լուսավորեցիր ինձ, երբ Քեզ չէի փնտրում, ո՛չ էլ մտածում էի Քո մասին, և օգնության կարիք ունեի։ [...] Մի կողմ նետեցիր բեռը, որ ճզմում էր ինձ. ետ նետեցիր նրան, ով հարձակվում էր իմ վրա։ [...]

Ինձ մի նոր անունով կանչեցիր (հմմտ. Հյտ 2, 17), վերցված Քո Անունից. «քրիստոնյա» անունը։

Վհատված էի, ինձ կրկին ոտքի կանգնեցրեցիր, ասելով. «Արիացի՜ր, ես փրկագնել եմ քեզ, քո համար տվել եմ իմ կյանքը։ Եթե ինձ միացած մնաս, կազատվես այն չարիքներից, որոնց մեջ գտնվում ես հիմա, և չես գահավիժի այն անդունդն ի վար, դեպի որը վազում էիր. և կտանեմ կհասցնեմ քեզ իմ Արքայությունը»։ [...]

Այո՜, Տեր, Դու այս ամենն արեցիր իմ համար։ Խավարի մեջ էի և չգիտեի դա, [...] իջնում էի դեպի անարդարության(1) անդունդները, ընկել էի ժամանակի(2) թշվառության մեջ՝ է՛լ ավելի ցած ընկնելու համար։

Եվ այն ժամին, երբ ընկած էի առանց օգնության, լուսավորեցիր ինձ։ Առանց, անգամ, որ խնդրեի Քեզնից։ Քո լույսի մեջ տեսա այն, ինչ որ են ուրիշները, և այն, ինչ որ եմ ես(3)։ [...]

Տվեցիր ինձ հավատալ Քո փրկությանը, Դու, որ Քո կյանքը տվեցիր իմ համար։ [...]

Խոստովանում եմ դա, ո՜վ Քրիստոս, ես ամեն բան պարտական եմ Քո սիրույն։ [...]

(1) Անարդարությունն ընդարձակ ու համափարկակ իմաստով հասկացված, որպես արդարացի կարգի խախտում։ Այս իմաստով հասկացված, մեծագույն անարդարություն է, օրինակ, Աստծուն – որպես Արարչի – պատշաճ փառք ու պատիվ, երախտագիտություն չմատուցելը։
(2) Ի նկատի ունի, ամենայն հավանականությամբ, որ ապրում էր միայն ժամանակավոր բաների մասին մտածելով, մոռացած հավիտենականը։
(3) Այսինքն՝ ձեռքբերեցի գիտակցություն, որ ես և ուրիշները Աստծո պատկերն ենք, Հոր զավակները, Քրիստոսի Արյան գինը և Սուրբ Հոգու տաճարները՝ Մկրտությամբ, ուստի՝ գիտակցեցի իմ և մյուս մարդկանց բարձր արժանապատվությունը Քրիստոսի մեջ։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։