
ՍԲ. ԱՆՍԵԼՄՈՍ ԱՈՍՏԱՑԻ (1033-1109). « ԽՈՐՀՐԴԱԾԻՐ ՓՐԿՉԻԴ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
Սբ. Անսելմոս Աոստացի (1033-1109). « Խորհրդածություն մարդու փրկագնման մասին ».
[...] Մեր Քրիստոսը խաչին գամվեց. խաչով փրկագնեց մեզ։
Սա՛ է, ո՜վ քրիստոնյա, այն ուժը, որ փրկեց քեզ, սա՛ է քո ազատության պատճառը, սա՛ է քո փրկագնման գինը։
Գերի էիր, և ահա՛ թե ինչպե՛ս փրկագնվեցիր։ Ստրուկ էիր, և ահա՛ թե ինչպե՛ս ազատագրվեցիր։ Արտաքսված էիր, վերադարձվեցիր հայրենիք. կորած էիր, վերանորոգվեցիր. մեռած էիր, հարություն առար։
Այս ճշմարտությամբ թող որ սնվի քո սիրտը, թող որ ճաշակի այն, վայելի դրա համը, և այդ համով թող որ պատվի ամբողջովին, երբ բերանդ կընդունի Փրկչիդ Մարմինն ու Արյունը։ Այս ճշմարտությունը դարձրու այս կյանքում քո հանապազօրյա հացը, քո կերակուրը և քո սննդի պաշարը ճանապարհի համար. քանի որ փրկագնմամբ, և միմիայն դրա շնորհիվ է, որ դու մնում ես Քրիստոսի մեջ, և Քրիստոսը՝ քո մեջ, և գալիք կյանքում քո ուրախությունն ամբողջական է լինելու։
Բայց ո՜վ Տեր, որ ցանկացար մահը, որպեսզի ես ապրեմ, ինչպե՞ս կարող եմ ուրախանալ մի ազատության համար, որն ինձ տրվել է Քո շղթաների շնորհիվ։ Ինչպե՞ս կարող եմ երջանիկ լինել մի փրկության համար, որի համար պարտական եմ Քո տառապանքներին։ Ինչպիսի՞ ուրախություն կարող եմ գտնել մի կյանքի մեջ, որը ինձ տրվել է Քո մահվամբ։ Պետք է ուրախանա՞մ Քո չարչարանքների համար և դաժանության համար նրա, ով դրանք կրել տվեց Քեզ, այն պատճառաբանությամբ, որ եթե նրանք այդպես վարված չլինեին, Դու տառապած չէիր լինի և առանց Քո տառապանքների ես չէի ունենա Քո շնորհները։ [...] Բայց մարդկանց դաժանությունը ոչինչ չէր կարողանա անել, եթե Դու ազատորեն համաձայնվելով չթույլատրեիր. իսկ Դու տառապեցիր, որովհետև դա ուզում էիր բարությանդ համաձայն։ [...]
Թո՛ղ, ուրեմն, ո՜վ տկար արարած, մարդկանց դաժանությունը Աստծո դատաստանին, և մտորիր այն բաների մասին, որոնց համար պարտական ես քո Փրկչին։ Քննիր քո ներքին վիճակը և այն բաները, որ տվել է քեզ. չափիր, թե ինչպիսի՜ սիրո է արժանի նման պարգևների Հեղինակը։ Տե՛ս քո չքավորությունը և Իր բարությունը. տե՛ս, թե երախտագիտության ինչպիսի՜ դրսևորումներ են հարկավոր, որ դու մատուցես Իրեն, և այն ամենը, որ պարտավոր ես Իր սիրույն։ [...]