
ՍԲ. ԹԱՂԱՍՍԻՈՍ ԼԻԲԻԱՑԻ (5րդ դար). « ԵԿԵԼ ԵՍ ՓՐԿԵԼՈՒ ՄԵԶ. ՄԵԶ, ՈՐ ԿՈՐՍՏՅԱՆ ԷԻՆՔ ՄԱՏՆՎԱԾ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
Սբ. Թաղասսիոս Լիբիացի (5րդ դար), Հարյուրյակներ III, 100.
[...] Ո՜վ Վարդապետդ ամեն ինչի, Քրիստո՜ս,
բոլոր այս չարիքներից ազատի՜ր մեզ,
կրքերից, որ ավերում են մեզ,
և այն մտքերից, որոնք կրքերից են ծնված։
Քո համար ստեղծվեցինք,
վայելելու համար բերկրանքն այնտեղ,
որտեղ դրեցիր մեզ,
Քո իսկ ձեռքերով տնկված Դրախտի մեջ։
Մենք մեր վրա քաշեցինք ներկա անպատվությունը,
երանելի բերկրանքից ավելի նախընտրելով ավերածությունը,
որի փոխհատուցումը ստացանք ինքներս մեր մեջ,
մենք, որ փոխանակեցինք [բերկրանքը] հավիտենական մահվան հետ։
Արդ ահա՛, ո՜վ Վարդապետ,
ինչպես որ մի անգամ հայացքդ հանգչեցրիր մեր վրա,
վերջում էլ մի՛ հեռացրու մեզ հայացքիցդ։
Քանի որ մարդացար, փրկի՜ր մեզ բոլորիս։
Քանի որ եկար փրկելու մեզ, – մեզ, որ կորստյան էինք մատնված, –
մի՛ հեռացրու մեզ փրկվածների դասից։
Հարությո՜ւն տուր հոգիներին և փրկի՜ր մարմինները,
մաքրի՜ր մեզ ամեն տեսակ աղտեղությունից։
Խզի՜ր կապանքները մեզ շղթայող կրքերի,
Դու, որ հաղթեցիր անմաքուր դևերի լեգիոններին։
Եվ ազատի՜ր մեզ նրանց բռնատիրությունից,
որպեսզի կարողանանք ծառայել միայն Քեզ, ո՜վ հավիտենական Լույս,
հարություն առած մեռելներից և հրեշտակների հետ,
պար բռնած՝ երանելի, հավիտենական
ու անքակտելի Սիրո մեղեդու ներքո։
Ամեն։