
ՍԲ. ՔՐՈՄԱՑԻՈՒՍ ԱՔՈՒԻԼԵՅԱՑԻ (? - 407). « ԼԱՊՏԵՐԸ ԱՇՏԱՆԱԿԻ ՎՐԱ ԴՆԵԼ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
Սբ. Քրոմացիուս Աքուիլեյացի (? - 407). « Քարոզներ Մատթեոսի Ավետարանի մասին », 5, 1.3-4 (CCL 9, 405-407).
[...] Քանի որ Ինքը «Արդարության Արեգակն» է (Մղք 3, 20), Տերն Իր աշակերտներին ևս կարող է «աշխարհի լույս» անվանել (Մտթ 5, 14)։ Նրանց միջոցով, Նա ամբողջ աշխարհի վրա հեղում է, կարծես կայծկլտացող ճառագայթների միջոցով, Իր ճանաչողության լույսը։ [...]
Նրանց կողմից լուսավորված, մենք, որ խավարի մեջ էինք, դարձել ենք լույս, ինչպես ասում է Պողոս Առաքյալը. «Եթե մի ժամանակ խավար էիք, այժմ լույս եք Տիրոջ մեջ։ Վարվեցե՛ք, ուստի, որպես լույսի զավակներ» (Եփս 5, 8)։ Եվ տակավին. «Դուք գիշերվանը չեք, ո՛չ էլ խավարինը։ Դուք լույսի զավակներ եք և ցերեկվա զավակներ» (1Թղ 5, 5)։ Հովհաննես Առաքյալն իրավացիորեն հաստատել է իր նամակի մեջ. «Աստված լույս է» (1Հվհ 1, 5), և. «Ով բնակվում է Աստծո մեջ, լույսի մեջ է» (1, 7)։ [...]
Ուստի, քանի որ սխալի խավարից ազատված լինելու բերկրանքն ունենք, պետք է լույսի մեջ ապրենք, որպես լույսի զավակներ։ [...] Այս պատճառով է, որ Առաքյալն ասում է. «Նրանց մեջ պարտավոր եք փայլել իբրև աստղեր աշխարհի մեջ, բարձր պահելով կյանքի խոսքը» (Փլպ 2, 15)։ [...]
Այս պայծառափայլ լապտերը, որ վառվել է մեր փրկությանը ծառայելու համար, պետք է միշտ շողա մեր մեջ։ [...] Պարտավոր ենք, հետևաբար, չթաքցնել օրենքի և հավատքի այս լապտերը, այլ ընդհակառակը՝ այն միշտ պետք է տեսանելի դարձնենք Եկեղեցում, ինչպես մի աշտանակի վրա, շատերի փրկության համար, որպեսզի մենք ինքներս [նախ] վայելենք լույսը նրա ճշմարտության, և նրանով լուսավորենք բոլոր հավատացյալներին։ [...]