ԵՐ. ԻՍԱՀԱԿ ՍՏԵԼԼԱՑԻ (1100-1169/1171). « ԴՈՒՐՍ ԳԱԼ ՄԵՂՔԻ ՎԱՅՐԻՑ ԵՎ ՄՏՆԵԼ ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ » – Գրադարան – Mashtoz.org

ԵՐ. ԻՍԱՀԱԿ ՍՏԵԼԼԱՑԻ (1100-1169/1171). « ԴՈՒՐՍ ԳԱԼ ՄԵՂՔԻ ՎԱՅՐԻՑ ԵՎ ՄՏՆԵԼ ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ »

[...] Եղբայրներ, պահն է դուրս գալու, յուրաքանչյուր ոք իր մասով, մեղքի վայրից։ Դուրս գանք մեր Բաբելոնից, հանդիպելու համար Աստծուն՝ մեր Փրկչին, ինչպես որ հորդորում է մեզ մարգարեն. «Պատրաստվիր քո Աստծո հետ հանդիպմանը, ո՜վ Իսրայել» (Ամս 4, 12)։ Դուրս գանք մեղքի անդունդից և ընդունենք ճանապարհ ընկնել դեպի Տերը, որ ստանձնել է «մեղքի մարմնին նման մարմին» (Հռմ 8, 3)։ Դուրս գանք մեղքի կամքից և գնանք ապաշխարելու մեր մեղքերի համար։ Այդ ժամանակ կգտնենք Քրիստոսին. Նա Ինքը քավեց մեղքը, որ բացարձակ կերպով չէր գործել։ Այդ ժամանակ Նա, որ փրկում է զղջացածներին, կպարգևի մեզ փրկությունը. «Որքա՜ն մեծ է Տիրոջ ողորմությունը, Նրա ներումը նրանց հանդեպ, ովքեր դարձի են գալիս դեպի Ինքը» (Սրք 17, 24)։

Դուք ինձ կասեք. « [...] Բայց ո՞վ կարող է սեփական ուժերով դուրս գալ մեղքից»։ Այո՛, ճշմարտապես, ամենամեծ մեղքը դա մեղքի հանդեպ սերն է, մեղանչելու ցանկությունը։ Դուրս ելիր, ուրեմն, այս ցանկությունից, [...] ատիր մեղքը և ահա՛ դուրս ելած կլինես մեղքից։ Եթե ատում ես մեղքը, հանդիպել ես Քրիստոսին այնտեղ, ուր Նա է։ Նրան, ով ատում է մեղքը, [...] Քրիստոսը ներում է սխալը, չար սովորություններն արմատից խլելու սպասման մեջ։

Բայց դուք ասում եք, որ սա էլ է շատ ձեր համար և որ առանց Աստծո շնորհի մարդու համար անհնարին է ատել մեղքը և փափագել արդարությունը. «Թող որ երախտագիտություն հայտնեն Տիրոջն Իր ողորմության համար, մարդկանց ի նպաստ գործած Իր սքանչելիքների համար» (Սղմ 107, 8)։ [...] Ո՜վ Տեր, որիդ Աջը հզոր է, ամենակարող Հիսուս, ե՜կ ազատելու իմ երկիրը, որ ստրկացվել է տգիտության դևի կողմից, և վերցնելու իմ կամքը, որ հիվանդացել է նրա անսանձ ու անհագ տենչանքների ժանտախտով։ Ազատագրի՜ր իմ կարողությունները, որպեսզի կարողանամ գործել կորովով, ինչպես որ ցանկանում եմ իմ ողջ սրտով։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։