ՍԲ. ԿՈԼՈՒՄԲԱՆՈՒՍ ԲՈԲԻՈՒՄԱՑԻ (540-615). « ԻՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՁԵԶ ՏԱԼԻՍ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԿՈԼՈՒՄԲԱՆՈՒՍ ԲՈԲԻՈՒՄԱՑԻ (540-615). « ԻՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՁԵԶ ՏԱԼԻՍ »

[...] Մովսեսն Օրենքի գրքում գրել է. «Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և նմանությամբ» (Ծնդ 1, 26)։ Պարտավոր ենք, հետևաբար, Աստծուն և մեր Հորը վերադարձնել Իր պատկերը ո՛չ թե տձևացված, այլ՝ կյանքի սրբության միջոցով անաղարտ պահված, որովհետև Նա Սուրբ է։ Չպետք է, ուրեմն, տարբեր պատկեր նկարենք։ Որպեսզի այնպես չպատահի, որ մեր հոգում հպարտության պատկերներ գծենք, թող որ Քրիստոսն Ինքը միջամտի և մեր հոգում ուրվագծի Աստծո ճշգրիտ դիմագծերը։ Թող որ դա անի՝ հենց Իրենից մեր մեջ հեղելով Իր խաղաղությունը, Ինքը՝ որ ասաց. « Ձեզ խաղաղությունն եմ թողնում, ձեզ իմ խաղաղությունն եմ տալիս » (Հվհ 14, 27)։

Բայց ի՞նչ օգուտ կունենար մեր համար իմանալը, որ խաղաղությունն ինքնըստինքյան բարի է, եթե հետո ընդունակ չլինեինք պահպանելու այն։ Սովորաբար, լավագույն բաները նաև ամենադյուրաբեկ բաներն են։ Ամենաթանկարժեք բաներն, ապա, ամենաուշադիր ու ամենաջանասեր հսկողությունն են պահանջում։ Շա՜տ դյուրաբեկ է այն, ինչը որ կոտրվում է միայն մի խոսքով կամ որ ավերվում է եղբորը հասցված ամենափոքր վիրավորանքով։ Ոչինչ այնքան հաճելի չէ մարդկանց, որքան ուրիշներին վերաբերվող բաների մասին խոսելը, ուրիշների գործերի մասին մտածելը և անօգուտ զրույցների մեջ ժամանակ անցկացնելը, բացակաների հասցեին քրթմնջելով։ Թող որ լռեն նրանք, ովքեր չեն կարող ասել. « Տերն ինձ կրթվածի լեզու տվեց, որպեսզի կարողանամ խոսք ուղղել վհատվածին » (Ես 50, 4), իսկ եթե ինչ որ մի բան են ասում, դա թող որ խաղաղության խոսք լինի։ « Օրենքի լիուլի կատարումը սերն է » (Հռմ 13, 10)։ Թող որ բարեհաճի այդ սերը ներշնչել մեզ մեր բարյացակամ Տերն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը՝ խաղաղության Հեղինակն ու սիրո Աստվածը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։