ՍԲ. ՊԻԵՌ ԴԱՄԻԱՆԻ (1007-1072). « ՍՏԱՆԱԼ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿԸ ՆԵՐԿԱ ԿՅԱՆՔՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՊԻԵՌ ԴԱՄԻԱՆԻ (1007-1072). « ՍՏԱՆԱԼ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿԸ ՆԵՐԿԱ ԿՅԱՆՔՈՒՄ »

Սբ. Պիեռ Դամիանի (1007-1072). « Ճառեր », 9 (PL 144, 549-553).

 

[...] Պետք է սրտով անջատված ապրենք այն բաներից, որ ունենք, և մեր կամքից, եթե կամենում ենք հետևել Նրան, Ով «գլուխը դնելու տեղ» չուներ (հմմտ. Ղկս 9, 58) և Ով եկավ «ո՛չ թե Իր կամքը կատարելու, այլ՝ կատարելու կամքը Նրա, Ով Իրեն ուղարկել էր» (հմմտ. Հվհ 6, 38)։ [...]

Անմիջապես փորձառությամբ կճանաչենք այն ամենը, ինչը որ Ճշմարտությունը խոստանում է նրան, ով ամեն բան թողնում և հետևում է Իրեն. «Հարյուրապատիկը կստանա [...] և հավիտենական կյանքը ապագայում» (հմմտ. Մրկ 10, 30)։ Արդարև, հարյուրապատիկի պարգևը մեզ մխիթարում է ճանապարհի ընթացքին, և հավիտենական կյանքն ունենալը ընդմիշտ լինելու է մեր երջանկությունը երկնային հայրենիքում։

Բայց ո՞րն է այս հարյուրապատիկը։ Պարզապես Հոգու մխիթարությունները, որ մեղրի նման քաղցր են, Իր այցելություններն ու Իր պտուղները։ Մեր խղճի վկայությունն է, արդարների երանելի ու բերկրալի սպասումը, Աստծո անսահման սիրո հիշատակը, և նաև, ճշմարտապես, Իր անսահման քնքշանքը։ Ով փորձառությամբ ճանաչել է այս պարգևները, կարիքը չունի, որ իրեն պատմեն դրանց մասին։ Մինչդեռ, ո՞վ է ընդունակ պարզ խոսքերով նկարագրելու դրանք նրան, ով դրանց փորձառությունը չունի։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։