ԵՐ. ԴԻՈՆԻՍԻՈՍ ՌԻՅԿԵԼԱՑԻ (1402-1471). « ՎԱՌԵԼ ԱՍՏԾՈ ՍԻՐՈ ՀՈՒՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՐՏԵՐՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

ԵՐ. ԴԻՈՆԻՍԻՈՍ ՌԻՅԿԵԼԱՑԻ (1402-1471). « ՎԱՌԵԼ ԱՍՏԾՈ ՍԻՐՈ ՀՈՒՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՐՏԵՐՈՒՄ »

Երանելի Դիոնիսիոս Ռիյկելացի (1402-1471). « Ղուկասի Ավետարանի մեկնություն », 12, 72-74.

 

[...] «Եկել եմ հուր բերելու երկրի վրա». իջել եմ երկնային բարձունքից և մարդեղության խորհրդի շնորհիվ հայտնվել եմ մարդկանց՝ մարդկային սրտի մեջ աստվածային սիրո հուրը վառելու համար։ «Եվ որքա՜ն կուզենայի, որ արդեն իսկ բորբոքված լիներ», այսինքն՝ որ կպնի ու դառնա Սուրբ Հոգու կողմից վերստին բորբոքված բոց, և մղի բարության գործեր կատարելու։

Քրիստոսն ապա ավետում է, որ կրելու է մահը խաչի վրա, նախքան սիրո այս հուրը կբոցավառի մարդկությանը։ Արդարև, Քրիստոսի ամենասուրբ չարչարանքներն են, որ մարդկության համար արժանացան մի այսքա՜ն մեծ պարգև, և ամեն ինչից առաջ Իր Չարչարանքների հիշատակն է, որ կրակ է վառում հավատացյալների սրտում։ «Պետք է մի մկրտություն ստանամ», ասում է մի ա՛յլ տեղում. Ինձ բաժին է ընկած և Աստծո տնօրենությամբ ինձ վերապահված է արյան մի մկրտություն. պետք է խաչի վրա հեղած իմ արյան մեջ թրջվեմ ու ընկղմվեմ ինչպես ջրի մեջ՝ ողջ աշխարհը փրկագնելու համար։ «Եվ ինչպիսի՜ն է իմ հոգու տվայտանքը, մինչև որ դա կատարվի», կամ ա՛յլ խոսքերով ասած՝ մինչև որ Չարչարանքներս կատարվեն, և կարողանամ ասել. «Ամեն բան կատարված է» (Հվհ 19, 30)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։