« ԱՅՍՕՐ ԿԱՏԱՐՎԵՑ ԱՅՍ ԳՐՎԱԾՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՅՍՕՐ ԿԱՏԱՐՎԵՑ ԱՅՍ ԳՐՎԱԾՔԸ »

Որոգինես Ադամանցիուս Ալեքսանդրացի (մոտ 185-253). « Ճառ 32, Ղուկաս Ավետարանչի մասին », 2.

 

[...] Երբ կարդում ես, թե « ուսուցանում էր նրանց ժողովարաններում և բոլորը մեծապես գովում էին Նրան », չպետք է բախտավոր համարես միայն նրանց, և չպետք է քեզ զրկված կարծես Իր ուսուցումից։

Քանի որ Գրվածքները ճշմարիտ են, Տերը չխոսեց միայն այն ժամանակ՝ հրեաների ժողովներում, այլ՝ խոսում է նաև հիմա, մեր այս հավաքի մեջ. և ո՛չ միայն այս, այլ՝ նաև մյուս հավաքներում, և ամբողջ աշխարհում Հիսուսն ուսուցանում է՝ փնտրելով գործիքները, որոնց միջոցով կարող է ուսուցանել։ Աղոթեցե՜ք, որպեսզի ես հավասարապես պատրաստ և ընդունակ գտնվեմ՝ երգելու Նրան։

Այնպես, ինչպես Ամենակալն Աստված, մարգարեներ փնտրելով այն ժամանակ, երբ մարգարեությունները հետզհետե պակասում էին մարդկանց միջից, գտավ, օրինակ, Եսայիին, Երեմիային, Եզեկիելին, Դանիելին, այդպես Հիսուսը փնտրում է գործիքներ՝ հաղորդելու համար Իր խոսքը, « ուսուցանելու համար ժողովուրդներին իրենց ժողովարաններում և փառավորվելու համար բոլորի կողմից »։ Հիսուսը շա՜տ ավելի « բոլորի կողմից փառավորված » է այսօր, քան այն ժամանակ, երբ ճանաչված էր միայն Իր աշխարհամասում։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։