« ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԵՋ »

ՈՐՈԳԻՆԵՍ, Առաջին սաղմոսի մեկնություն, 3 (PG 12, 1081A-B; SC 302, p. 246).
 
 
[...] Աստվածային արվեստը, որ բացահայտվում է աշխարհի կառուցվածքի մեջ, նկատելի և ճանաչելի չէ միայն արևի, լուսնի և աստղերի մեջ, այլ՝ գործել է նաև երկրի վրա, ավելի մանրակերտ եղանակով. Տիրոջ ձեռքը անհոգության չի մատնել անգամ ամենափոքրիկ կենդանիների մարմինները, – առավել ևս՝ հոգիները, – որովհետև տեսնում ենք, որ նրանցից յուրաքանչյուրն ունի վարքի միայն իրեն բնորոշ դիմագիծ, օրինակի համար՝ պաշտպանվելու կերպը: Անհոգության չի մատնել երկրի բույսերին ևս, որոնցից յուրաքանչյուրն ունի մի յուրահատկություն, որն իր վրա կրում է աստվածային արվեստի դրոշմը. մերթ արմատները, մերթ տերևները, մերթ պտուղները, կամ էլ՝ տեսակների բազմազանությունը: Արդ, միևնույն ձևով, աստվածային ներշնչման ներքո գրված գրքերում Նախախնամությունը մարդկային զարմին շնորհում է առավե՛լ քան մարդկային իմաստությունը, տողերից յուրաքանչյուրի մեջ սերմանելով ինչ որ մի փրկարար ճշմարտություն, որքանով որ տվյալ տողը կարող է պարունակել այն, այդպիսով ինչ որ կերպ գծելով Իմաստության ուղին: Արդարև, երբ ընդունում ենք, որ Աստվածաշնչի գրքերն իրենց որպես հեղինակ ունեն Աստծուն, հարկավոր է համոզված լինել, որ նա, ով հարցադրումներ է ուղղում բնությանը, և նա, ով հարցադրումներ է ուղղում Աստվածաշնչին, անհրաժեշտորեն հասնելու են միևնույն եզրակացություններին: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։