« ՈՐՊԵՍ ԼՈՒՅՍ ԵՄ ԵԿԵԼ ԱՇԽԱՐՀ, ՈՐՊԵՍԶԻ ՈՎ ՈՐ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՆՁ, ԽԱՎԱՐԻ ՄԵՋ ՉՄՆԱ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՐՊԵՍ ԼՈՒՅՍ ԵՄ ԵԿԵԼ ԱՇԽԱՐՀ, ՈՐՊԵՍԶԻ ՈՎ ՈՐ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՆՁ, ԽԱՎԱՐԻ ՄԵՋ ՉՄՆԱ »

Որոգինես (մոտ 185-253). « Քարոզներ Ծննդոցի մասին », I, 5-7 (SC 7, 70).

 

[...] Քրիստոսը «աշխարհի լույսն» է (Հվհ 8, 12), որ լուսավորում է Եկեղեցին Իր լույսով։ Ինչպես, արդարև, լուսնի մասին ասվում է, որ լույսն արևից է ստանում, այնպես՝ որ նրա միջոցով գիշերն էլ կարող է լուսավորվել, միևնույն կերպ Եկեղեցին, Քրիստոսի լույսն ընդունելով, լուսավորում է բոլոր նրանց, ովքեր գտնվում են անգիտության գիշերվա մեջ։ [...]

Քրիստոսը, հետևաբար, «ճշմարիտ լույսն է, որ լուսավորում է յուրաքանչյուր մարդու, որ գալիս է այս աշխարհ» (Հվհ 1, 9). Նրա լույսով լուսավորված, Եկեղեցին ինքն էլ դառնում է աշխարհի լույս, «լուսավորելով նրանց, ովքեր խավարի մեջ են» (Հռմ 2, 19), ինչպես որ հաստատում է Քրիստոսն Ինքը՝ ասելով Իր աշակերտներին. «Դուք աշխարհի լույսն եք» (Մտթ 5, 14)։ Սա ցույց է տալիս, որ Քրիստոսն Առաքյալների լույսն է, Առաքյալները՝ լույսն աշխարհի։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։