« ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ՈՐ ՉՄՂԻ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ԱՂՈԹՔԻ ՈՒԺԳՆՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ՈՐ ՉՄՂԻ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ԱՂՈԹՔԻ ՈՒԺԳՆՈՒԹՅՈՒՆԸ »

Սբ. Բեդա Պատվելի (մոտ 673-735). « Քարոզներ Ավետարանների շուրջ », Ա 22 (CCL 122, 156-160; PL 94, 102-105).
 
 
[...] « ''Ո՜վ կին, իսկապես մեծ է քո հավատքը։ Թող լինի այնպես, ինչպես դու ուզում ես'' (Մտթ 15, 28)։ Այո՛, ասորա-փյունիկեցի կինը մեծագույն հավատք ուներ։ Չճանաչելով հանդերձ ո՛չ հին Մարգարեներին, ո՛չ Տիրոջ նոր հրաշքները, ո՛չ Նրա պատվիրանները, ո՛չ էլ Նրա խոստումները, մանավանդ թե՝ [սկզբում] Նրա կողմից մերժում ստանալով, հարատևում է իր խնդրանքի մեջ և չի հոգնում բախելուց դռանը Նրա, Ով Իր վայելած համբավով իրեն մատնանշվել էր որպես փրկիչ։ Դրա համար իր աղոթքն ընդունվում է տեսանելի ու անմիջական կերպով։ [...]
Երբ մեզնից մեկի խիղճն արատավորված է եսապաշտությամբ, գոռոզությամբ, սնափառությամբ, արհամարհանքով, զայրույթով, նախանձով կամ ուրիշ ինչ որ մի մոլությամբ, ինքն էլ, այդ քանանացի կնոջ նման, ունի ''դուստր, որին դևը դաժանաբար չարչարում է''։ Թող որ վազի, ուրեմն, աղաչելու Տիրոջը, որպեսզի Նա նրան բժշկի։ [...] Թող որ դա անի խոնարհ հպատակությամբ. թող որ իրեն արժանի չնկատի մասնակցելու ժառանգությանը Իսրայելի ոչխարների, այսինքն՝ մաքուր հոգիների, փոխանակ իրեն անարժան նկատելու երկնային վարձատրություններին։ Հուսահատությունը, սակայն, թող որ նրան չմղի թուլացնելու իր աղոթքի ուժգնությունը, այլ՝ թող որ իր սիրտն անսասան վստահություն ունենա Տիրոջ անսահմանափակ բարության հանդեպ։ Արդարև, Նա, որ կարողացավ ավազակին հավատքի խոստովանող դարձնել (Ղկս 23, 39), հալածողին՝ առաքյալ (Գրծ 9), և քարերից՝ Աբրահամի զավակներ (Մտթ 3, 1), ընդունակ է նաև մի շնիկի Իսրայելի ոչխարներից մեկը դարձնել »։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։