« ՀՈԳԵՄԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՍԻՐՈ ՊԱՏԱՍԽԱՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈԳԵՄԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՍԻՐՈ ՊԱՏԱՍԽԱՆ Է »

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Դոգմատիկ տաղեր, I, 2, 2; II, 1, 43; I, 2, 9.1 (PG 37, 623A.1349A.675A.566A.568A).
 
 
[...] Եվ ամեն բան կատարվում է Քրիստոսի մեջ: Նա դեպի Ինքն է ձգում մեզ և զորավիգ է կանգնում մեր ջանքերին: Հոգեմարզությունը դա սիրո պատասխան է: Մի գործուն ինքնահանձնում, որով Քրիստոսին հնարավորություն ենք տալիս մաքրագործելու մեզ «ինչպես կրակի մեջ ոսկին»: Որովհետև Նա ոսկերիչն է, իսկ կրակը Սուրբ Հոգու հուրն է:
Ես Քրիստոսի հետ կիսում եմ ամեն բան. հոգին և մարմինը, գամերն ու հարությունը:
Ո՜վ Քրիստոս, [...] Դու իմ համար հայրենիք ես, ուժ, փառք, ամեն ինչ:
Նա իմ ուժն է և իմ շնչառությունը, և վազքի սքանչելի մրցանակը:
Նա է, որ ինձ օգնում է լավ վազելու:
Ես Նրան սիրում եմ որպես իմ ամենամաքուր սերը, որովհետև նրանց նկատմամբ, ում սիրում է, Նա հավատարիմ է մեր ընկալելու կարողություններից անդին:
Նրանում է իմ ուրախությունը, նաև երբ կամենում է ենթարկել ինձ որոշ ցավերի, որովհետև ես ըղձալի տենչում եմ մաքրագործվել, ինչպես կրակի մեջ ոսկին: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։