« ՄԱՐԴԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԱՐԴԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ »

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Ճառ ԽԵ., Զատիկի մասին, 7 (PG 36, 632A-B).
 
 
[...] Տիեզերքի մեծ Ճարտարապետը մտահղացավ և ստեղծեց մի էակ, որն օժտված է երկու բնություններով՝ տեսանելիով և անտեսանելիով. Աստված ստեղծեց մարդուն՝ նախապես գոյություն ունեցող նյութից դուրս հանելով նրա մարմինը, որը կենդանացրեց Իր սեփական Հոգիով: [...]
Այսպիսով, որոշակի առումով, ծնվեց մի նոր տիեզերք, որը միաժամանակ փոքր է և մեծ: Աստված նրան դրեց երկրի վրա, [...] այս «խառը» երկրպագուն, որպեսզի դիտի տեսանելի բնությունը, սկսի մասնակցել անտեսանելիին, իշխի երկրի արարածների վրա, հնազանդվի ի վերուստ ստացած հրամաններին, լինելով մեկը, որ միաժամանակ երկրային է և երկնային, անկայուն է և անմահ, տեսանելի է և անտեսանելի, գտնվելով մեծության և ոչնչության միջև կես ճանապարհին, լինելով միաժամանակ մարմնեղեն և հոգեղեն. [...] կենդանի, որն ընթացքի մեջ է դեպի մի հայրենիք, և – ահա՛ խորհրդի գագաթնակետը – Աստծո նման է դառնում պարզապես համաձայնություն տալով աստվածային կամքին: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։