« ՏԵ՛Ս, ԹԵ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՊԻՍԻ՛ ՊՏՈՒՂՆԵՐ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԵ՛Ս, ԹԵ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՊԻՍԻ՛ ՊՏՈՒՂՆԵՐ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ »

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Դոգմատիկ տաղեր, I, 2, 1 (PG 37, 539-543.549.553).
 
 
[...] Այս օրենքին և սիրո միությանը հնազանդվելով,
փոխադարձ օգնում ենք միմյանց,
և երկրից ծնված՝ հետևում ենք սկզբնական օրենքին,
որը նաև Աստծո օրենքն է:
Տե՛ս, ուրեմն, թե ամուսնությունը
ինչպիսի՛ պտուղներ է պարգևում մարդկանց:
Ո՞վ է երբևէ ուսուցանել իմաստությունը, [...]
հետազոտել այն ամենն, ինչը որ երկրի վրա է,
ծովում և երկնքում,
ո՞վ է քաղաքներին տվել օրենքները, իսկ օրենքներից առաջ
լցրել հրապարակը, տները, մարզադաշտերը,
[...] սեղանները տոնակատարությունների համար:
Ո՞վ է միատեղել երգչախմբերը,
որ երգում են տաճարներում,
ո՞վ է զսպել վայրենի կյանքի կատաղությունը,
ո՞վ է մշակել երկիրը, կտրել անցել ծովերի միջով,
և այսպիսով միավորել է այն, ինչը բաժանված էր.
ո՞վ, եթե ոչ միայն՝ ամուսնությունը:
Բայց է՛լ ավելի լավը կա նրանում.
ձեռք, ականջ և ոտք ենք մենք մեկս մյուսի համար,
շնորհիվ ամուսնության, որով կրկնապատկվում է մեր ուժը
և ուրախությունը մեր ընկերների: [...]
Իրար մեջ կիսված հոգնությամբ
քաղցրանում են նեղությունները,
ավելի քաղցր են ուրախությունները, երբ ընդհանուր են: [...]
Ամուսնությունն անդրժելի գորովի կնիքն է, [...]
ովքեր մարմնով միանում են, դառնում են մեկ հոգի,
և իրենց փոխադարձ սիրով միասին սրում են հավատքի սայրը,
որովհետև ամուսնությունը չի հեռացնում Աստծուց,
այլ՝ է՛լ ավելի է մոտեցնում Նրան,
որովհետև հենց Ինքն է մարդկանց ամուսնության մղում: [...]
 
Այս խոսքերին կուսությունը պատասխանում է.
Առավելություններն այս կյանքի ուրիշներին եմ ես թողնում:
Իմ համար միայն մեկ օրենք կա, միայն մեկ միտք.
որ աստվածային սիրով լի, մեկնեմ ես այստեղից
առ Աստված, որ թագավորում է երկնքում,
Արարիչը լույսի:
[...] Միայն Նրան եմ ես սիրով կապված: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։