« ԱՂՔԱՏՆԵՐԸ ՏՆՏԵՍՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ՀՈՒՅՍԻ, ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ԴՌՆԱՊԱՆՆԵՐՆ ԵՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՂՔԱՏՆԵՐԸ ՏՆՏԵՍՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ՀՈՒՅՍԻ, ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ԴՌՆԱՊԱՆՆԵՐՆ ԵՆ »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Աղքատների հանդեպ սիրո մասին, 1 (PG 46, 456D-457A.460B-C.464D-465A).
 
 
[...] Ինչո՞ւ ենք պահք պահում: Հիշատակելու համար Գառան չարչարանքները, որը խաչին գամվելուց առաջ նախատինք ու վայրագություն կրեց: [...]
Եսայի Մարգարեն ուսուցանում է մեզ մաքուր ու անկեղծ պահքի օրենքները. «Խզել անարդարության շղթաները, ազատագրել հարստահարվածներին, արձակել բռնի պրկված կապանքները. սեփական հացը կիսել քաղցածների հետ, հյուրընկալել անտուն աղքատներին» (Ես 58, 6-7): [...]
Մի՛ արհամարհեք աղքատներին: Հարց տվեք ինքներդ ձեզ, թե ովքե՞ր են նրանք, և կբացահայտեք նրանց մեծությունը. նրանք մեր Փրկչի դեմքն ունեն: [...] Աղքատները տնտեսներն են մեր հույսի, Արքայության դռնապաններն են, որ բացում են դուռը արդարների դիմաց և այն փակում են չարագործների ու եսապաշտների առաջ: Սոսկալի ամբաստանողներ են, ուժեղ փաստաբաններ:
[...] Կարեկցանքն ու բաժնեկցումը բաներ են, որոնք սիրում է Աստված: Աստվածացնում են նրան, ում մեջ բնակվում են, [...] նրան դարձնում են պատկերը առաջին, հավիտենական Էության, որը գերազանցում է որևէ իմացականության: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։