« ԱՍՏԾՈ ԲՈՒԺԱՐՎԵՍՏԻ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՌՈՂՋԱՑՈՒՄՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ԲՈՒԺԱՐՎԵՍՏԻ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՌՈՂՋԱՑՈՒՄՆ Է »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Մեծ Քրիստոնեական, VIII, 10-11 (PG 45, 36C-37A; SC 453, pp. 194-196).
 
 
[...] Մարմինը ենթարկվում է տարբեր տեսակի հիվանդությունների: Դրանցից մի քանիսը հեշտ են բուժվում, մյուսները՝ ո՛չ այնքան, և այս վերջինների դեպքում անհրաժեշտ է լինում դիմել կտրվածքների, խարանումների, դառնահամ դեղորայքների, [...]:
Ինչ որ նմանատիպ մի բան է մեր համար պատրաստել դատաստանն անդենական կյանքում, հոգու հիվանդությունների բուժման համար: Եթե մակերեսային ենք, սա ընկալում ենք որպես սպառնալիք և խստագույն պատժի գործադրում, որպեսզի ցավալի քավության վախը մղի մեզ խուսափելու չարից և դառնալու ավելի իմաստուն: Բայց ավելի խորունկ հոգիների հավատքը տեսնում է սրանում մի գործողություն, որի նպատակն է մեր կատարյալ առողջացումը, և մի բուժարվեստ, որն Աստված կիրառում է Իր կողմից ստեղծված էակին վերադարձնելու համար սկզբնական շնորհին:
Արդարև, նրանք, ովքեր կտրվածքների կամ խարանումների շնորհիվ հեռացնում են ուռուցքներն ու գորտնուկները, որոնք բնությանը հակառակ ձևավորվել են մարմնի մակերեսին, չեն կարողանում բուժել առանց ցավ պատճառելու: Բայց երբ կտրում են, դա չեն անում հիվանդին վնաս պատճառելու նպատակով: Միևնույն բանն է կատարվում մեր հոգիների վրա ձևավորված կոշտուկների դեպքում. [...] դատաստանի ժամանակ դրանք կտրվում և հեռացվում են անճառելի իմաստության և զորության կողմից Նրա՝ ով, ինչպես ասում է Ավետարանը, հիվանդների Բժիշկն է: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։