« ԱՍՏՎԱԾ ՄՈՏԵՑԱՎ ՄԱՀՎԱՆՆ ԱՅՆՔԱՆ, ՈՐ ՀՊՎԵՑ ՄԵՐ ԴԻԱԿԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ՄՈՏԵՑԱՎ ՄԱՀՎԱՆՆ ԱՅՆՔԱՆ, ՈՐ ՀՊՎԵՑ ՄԵՐ ԴԻԱԿԻՆ »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Մեծ Քրիստոնեական, XXXII, 3-4 (PG 45, 80B-C; SC 453, pp. 284-286).
 
 
[...] Հարկավոր էր ամբողջ բնությունը մահից վերադարձնել կյանքի: Աստված, հետևաբար, կքվեց մեր դիակի վրա, որպեսզի, այսպես ասած, ձեռք մեկներ էակին, որն այնտեղ պառկած էր: Մոտեցավ մահվանն այնքան, որ հպվեց մեր դիակին և Իր սեփական մարմնի միջոցով բնությանը տվեց հարության սկզբունքը, Իր զորությամբ հարություն տալով ամբողջ մարդուն:
[...] Մեր մարմնում, զգայարաններից միայն մեկի գործունեությունը տարածում է զգացումը այդ անդամի հետ փոխկապակցված ամբողջ օրգանիզմով մեկ: Նույն բանն է պատահում ամբողջ մարդկության պարագային, որը կազմում է, այսպես ասած, մեկ միակ կենդանի էակ. մի անդամի հարությունը տարածվում է ամբողջին, և մի մասից հաղորդվում է ամբողջությանը մարդկային բնության գոյակցության և միության ուժով: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։