« ԵՍ ՔՆԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ՍԻՐՏՆ ԱՐԹՈՒՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՍ ՔՆԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ՍԻՐՏՆ ԱՐԹՈՒՆ Է »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Քարոզներ Երգ Երգոցի մասին, 10 (PG 44, 992C-D.993D).
 
 
[...] Սովորական քնի ժամանակ ով քնած է, արթուն չէ, իսկ ով արթուն է, քնած չէ, և այդ երկու իրականությունները՝ քունն ու արթնությունը, հերթափոխում են միմյանց, իրենց տեղը փոխն ի փոխ զիջելով մեկը մյուսին: [...] Արդ, այստեղ գրանցվում է միություն հակադիրների միջև և մի չլսված ու պարադոքսային միախառնում: Հիրավի, Հարսն ասում է. «Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է» (Երգ 5, 2): Ի՞նչ իմաստ պետք է տրվի այս խոսքերին: Քունը նմանվում է մահվանը: Փաստացի, քնի ժամանակ մարմնի զգայական ամբողջ գործունեությունը կանգ է առնում: [...] Քունը ընդհատում է մարմնի լարվածությունը: Պատճառում է նաև մտահոգությունների մոռացություն, որոնք մարդը կրում է իր մեջ, թմրեցնում է վախը, հանդարտեցնում է զայրույթը, մեղմում է դառնությունները և անզգայացնում է բոլոր ցավերի դիմաց:
Այսքանից երևում է, թե ինքն իրենից որքա՜ն վեր է բարձրանում հոգին, որ ասում է. «Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է»: [...] Անխառն կերպով վայելելով հայեցողությունը [...], բայց թողնելով, որ քնած մնան մարմնական բոլոր գործունեությունները, հոգին մտքի մերկացման ու մերկության մեջ ստանում է Աստծո հայտնությունը, մի աստվածային արթնության մեջ: Մենք նույնպես կարող ենք արժանանալ դրան, նման քնի միջոցով հասնելով հոգու արթնությանը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։