« ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ, ԹԵ Ի՛ՆՉ ԵՔ ԼՍՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ, ԹԵ Ի՛ՆՉ ԵՔ ԼՍՈՒՄ »

Սբ. Գրիգոր Նյուսացի (մոտ 335-395). Քարոզ « Մեղրի խորիսխը » խոսքի շուրջ.

 
[...] Առակների գիրքը Իմաստության աշակերտից պահանջում է դպրոց հաճախել մեղվի մոտ՝ Իմաստությունը սիրողներին ասելով. «Գնացեք մեղվի մոտ և տեսեք, թե որքա՜ն աշխատասեր է և թե որքա՜ն հարգանք է տածվում իր աշխատանքի հանդեպ. թագավոր և հպատակներ՝ իրենց առողջության համար գործածում են նրա արտադրանքները»։ Ավելացնում է, որ ցանկալի ու հարգելի է բոլորի համար, որ զուրկ է ուժից, բայց սիրել է իմաստությունը, և որ սրա համար իսկ ներկայացվում է որպես կյանքի օրինակ առաքինի անձանց համար։ «Հարգված է», ասում է գրությունը, «որովհետև սիրում է Իմաստությունը» (Առկ 6, 8)։
Այս գրությունը, հետևաբար, մեզ խորհուրդ է տալիս անհոգության չմատնել աստվածային ուսուցումներից ոչ մեկը, այլ՝ թռնել ներշնչյալ խոսքերի բուրաստանի վրայով, ինչ որ մի բան հավաքելով դրանցից յուրաքանչյուրից՝ որպես նպատակ ունենալով Իմաստության ձեռքբերումը, և կառուցել մեր մեջ մեղրամոմի խցիկներ՝ մեր սրտերի մեջ, փեթակի նմանությամբ, պահեստավորելու համար աշխատանքի արդյունքը, մեր հիշողության մեջ կառուցած լինելով, մեղրամոմի խցիկների նմանությամբ, հարմարավետ գանձատուփեր՝ բազմատեսակ ուսուցումները հավաքելու նպատակով։ Այսպիսով, նմանվելով իմաստուն մեղվին, որի մոմը քաղցր է և որի նարդոսը վնաս չի տալիս, անխոնջ կերպով կնվիրվենք առաքինությունների օգոստափառ աշխատանքին։ Որովհետև իրոք, թագավորների ու հպատակների համար [շահավոր] աշխատանք է այս աշխարհի հոգնություններով հավիտենական բարիքները շահելը և իրենց հոգնություններն իրենց հոգիների առողջության համար ծախսելը։ Եթե մի հոգի այսպիսին է, փնտրված է իր Փեսայի կողմից և հարգված է հրեշտակների առաջ. հասնում է ուժին՝ տկարության մեջ, սիրելով Իմաստությունը։
Այսպիսով, գիտության ու աշխատասիրության օրինակներ են մեզ տրվում այն բաներից, որ ասվում են գործի նվիրված մեղվի մասին։ Ինչպես նաև, աստվածային հոգևոր պարգևաշնորհների բաշխումը համեմատական է գործի դրված եռանդի հետ։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։